24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ամեն ինչի մեջ կա քաղաքական դրդապատճառ. Տոնոյանը՝ ապրիլյանի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին

Ամեն ինչի մեջ կա քաղաքական դրդապատճառ: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում ապրիլյան պատերազմի հանգամանքների հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը:

Հարցին, թե այդ հանձնաժողովը պետք է դռնբա՞ց լինի, թե փակ, նախարարն արձագանքեց. «Երբ որոշվի, թե այդ հանձնաժողովն ինչ նպատակներ է հետապնդում, ինչ է լինելու, ինչ խնդիրների վրա է ուշադրություն դարձնելու, իհարկե, այդ պահից սկսած, հաշվի առնելով նաեւ, որ տեղեկությունները հիմնականում դասակարգված են լինելու, կարծում եմ՝ հանձնաժողովի աշխատանքները եւ բաց կլինեն, եւ փակ»:

Տոնոյանի խոսքով, եթե ստեղծվի նման հանձնաժողով, հենց ՊՆ-ն պետք է ներկայացնի բոլոր անհրաժեշտ տեղեկությունները եւ եթե անհրաժեշտություն լինի, ինքն անձամբ կներկայացնի տեղեկությունները:

Նա հավելեց, որ այդ հանձնաժողովի հետ կապված վարչապետի հետ դեռ քննարկում չի ունեցել եւ չի կարող ասել, թե ինչու հիմա առաջացավ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն. «Չեմ կարող ասել, ըստ երեւույթին, վարչապետի որոշումն է: Պետք է հասկանալ հանձնաժողովի աշխատանքի նպատակները»:

Հարցին, թե ինչ նկատի ուներ վարչապետը, երբ ասում էր, որ որոշ դավադիր ուժեր փորձում են հող հանձնելով մեղքը գցել ՀՀ իշխանությունների վրա, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ այդ հարցն ինձ չպետք է տրվի: Չեմ կարող ասել՝ ում նկատի ուներ: Եթե ապրիլյանի մասին է, ապա այն մարդկանց շրջանակն է, որոնք որոշումներ են կայացրել»:

Տոնոյանն ընդգծեց, որ ՀՀ զինված ուժերի եւ Արցախի պաշտպանության բանակի հետ կապված ոչ մի խնդիր չկա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ