24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դատապարտել է Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը

Լեյբորիստական կուսակցության առաջնորդի տեղակալ Թոմ Ուոթսոնը ելույթ է ունեցել բրիտանական խորհրդարանում, որի ժամանակ դատապարտել  է «Արսենալի» հայ կիսապաշտպան  Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը։ 

Հիշեցնենք՝ նա բաց է թողնելու Եվրոպայի Լիգայի եզրափակչի «Չելսիի» հետ հանդիպումը, քանի որ այն անցկացվելու է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։ 

«Հենրիխ Մխիթարյանը և «Արսենալի» հայկական ազգանուններով երկրպագուները բաց կթողնեն ԵԼ-ի եզրափակիչը, քանի որ նրանք կապ ունեն Հայաստանի հետ: Դա գեղեցիկ խաղի կեղտոտ կողմն է: Եթե ես լինեի ԱԳՆ ղեկավար, ապա կդիմեի ՈՒԵՖԱ-ին՝ հայտարարելով, որ դա անթույլատրելի է», – ասել է Ուոթսոնը:

Ըստ քաղաքական գործչի՝ տվյալ միջադեպը կարելի է սկանդալ անվանել, քանի որ ՈՒԵՖԱ-ի կանոնադրության համաձայն բոլոր ֆուտբոլիստներն ունեն հավասար իրավունքներ:

Ընդ որում, Մեծ Բրիտանիայի մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարար Ջերեմի Ռայթը հայտարարել է, որ հարցը բարձրացնելու է ՈՒԵՖԱ-ում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ