20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Փաշինյանը վերադիրքավորվում է: Նոր պաշտոն վարչապետի համադասարանցուն. Փաստ

ՀՀ նախագահի հրամանագրով Վահե Ղազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքե­րի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ: Նախկինում այդ պաշտոնն զբա­ղեցնում էր Լյովա Երանոսյանը, որն այժմ մեղադրվում է 2018-ի ապրիլյան իրադար­ձությունների ժամանակ հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելու մեջ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հե­տևանքներ: 

Ըստ պաշտոնական տեղեկատ­վության՝ Վահե Ղազարյանը, նախքան այս պաշտոնում նշանակվելը, Տավուշի մարզա­յին վարչության պետն էր: 

Թերթի տեղեկություններով՝ Ղազարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի համադասարան­ցին է: Փաստացի, վարչապետը շարունա­կում է վերադիրքավորումներն ու պատաս­խանատու մի շարք պաշտոններ իր մտե­րիմներով համալրումը, ինչպես խոսում են կուլիսներում, ամեն կերպ ապահովագրվե­լով հնարավոր ցանկացած անցանկալի իրադարձություններից:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ