19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հեղափոխական պաշտոնյաների վերջին զվարճանքը զենք կրելն է. 168 Ժամ

Մերօրյա «թավշյա» պաշտոնյաների նախասիրությունների մասին շրջանառվող տեղեկությունները մինչ օրս հնդկական պարերից և ակումբային-փաբային զվարճանքներից այն կողմ չեն անցել: Եվ եթե նախկինների նախասիրությունները չափվում էին թանկարժեք շարժական ու անշարժ նվերներով, ապա հեղափոխական պաշտոնյաների համար բացահայտած վերջին զվարճանքի տեսակը, պարզվում է, զենք կրելն է դարձել:

168.am-ին փոխանցված տեղեկատվության համաձայն՝ երիտասարդ մի քանի պաշտոնյաներ դիմել են համապատասխան մարմիններ՝ զենք ստանալու թույլտվության համար: Եվ թղթատարության ողջ գործընթացն իրականացվում է առանց իրենց ֆիզիկական ներկայության:

Գոնե մեզ փոխանցված և ճշտվող տեղեկության համաձայն՝ գործընթացի նախնական շրջանում զենքի գործածման իրավունք ստացող պաշտոնյաները վարորդների միջոցով են փաստաթղթերը շրջանառում: Թերևս հասկանալի չէ, թե ինչպե՞ս են իրենց անձը թաքցնելու փորձ անող պետական պաշտոնյաները Նարկոլոգիական հանրապետական կենտրոնից ստանալու համապատասխան թղթեր, որոնց դեպքում պարտավոր են մինչ այդ մեզի և արյան անալիզները հանձնել:

Աղբյուրը փոխանցում է, որ այլոց միջոցով զենքի թույլտվություն ստանալը, միևնույն է, հրապարակային է դառնում վերջին փուլում՝ երբ ոստիկանությունը հավաքված ողջ փաստաթղթերի հիման վրա տալիս է իր եզրակացությունը, որպեսզի զենքի խանութից տվյալ անձն իր համար ցանկալի զենքը գնի:

Հիշեցնենք, խոսքը բացառապես գազային ատրճանակի և որսորդական զենքի մասին է, մարտական զենք ստանալու իրավունքը վերապահված է բացառապես ուժային կառույցների ներկայացուցիչներին:

Նկատենք նաև, մերօրյա պաշտոնյաների մոտ զենքի հանդեպ մոլուցքը դրսևորվում է ճիշտ այն ժամանակ, երբ կառավարությունը որսը կանխարգելելու իրատեսական ելքեր է մտածում, իսկ նույն այդ նիստի ժամանակ որսը կտրականապես արգելելու միջնորդությամբ է հանդես գալիս ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ