27 Հունիսի, Հինգշաբթի, 2019

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը հատուկ դատավորների համար

դատ

Դատավորների հարցը հոգևոր է: Առանց Քրիստոսի օգնության ոչ մի մարդ չի կարողացել մինչև վերջ պայքարել գայթակղության, ագահության կամ փողասիրության կրքի դեմ: Ահա Աստուծո Խոսքից 7 հատվածներ հատուկ դատավորների համար:

1. «Քո Տէր Աստծու քեզ տուած բոլոր քաղաքներում ըստ ցեղերի դատաւորներ ու օրէնսգէտներ կը կարգես, որպէսզի ժողովրդին դատեն արդար դատաստանով, աչառութիւն չանեն ու կաշառք չվերցնեն, որովհետեւ կաշառքը կուրացնում է իմաստուն մարդկանց աչքերը, խեղաթիւրում արդար մարդկանց խօսքերը։ Արդար դատ կ՚անէք, որպէսզի ապրէք, մտնէք ու ժառանգէք այն երկիրը, որ Տէր Աստուածը տալու է ձեզ»: (Բ.Օր 16:18-20)

2. «Դատ դատաստանի ժամանակ անիրաւութիւն մի՛ արա, աղքատի հանդէպ աչառութիւն մի՛ արա, հարուստին մի՛ շողոքորթիր։ Արդա՛ր դատիր քո ընկերոջը»: (Ղւ 19:15)

3. «Ամէն մարդ, որ իշխանութեան տակ է, թող հպատակի նրան. քանզի չկայ իշխանութիւն, որ Աստծուց չլինի. եւ եղած իշխանութիւնները Աստծուց են կարգուած»: (Հռ 13:1) – (Սա հիշեցում է դատավորներին և բոլոր իշխանություններին, որ նրանք Աստծուց են կարգված և պատասխանատու են Աստուծո առաջ»:

4. «Մեր Տէր Աստուածը աստուածների Աստուած է, տէրերի Տէր, մեծ, հզօր ու ահաւոր Աստուած, որ ոչ մէկին աչառութիւն չի անում ու կաշառք չի առնում»: (Բ.Օր 10:17)

5. «Աչքներիդ երեւացածի պէս մի՛ դատէք, այլ ուղի՛ղ դատաստան արէք» (Յհ 7:24):

6. «Դեռ այն ժամանակ ես պատուիրելով ասացի ձեր դատաւորներին. «Լսեցէ՛ք ձեր եղբայրների միջեւ եղած խնդիրները եւ ամէն մարդու դատը՝ թէ՛ իր եղբօր եւ թէ՛ եկուորի հետ, արդարութեամբ վճռեցէ՛ք»… (Բ Օր. 1:16):

7. «Դատաստան անելիս կողմնակալութիւն չանէք։ Հաւասարապէս կը դատէք փոքրին ու մեծին։ Ոչ մէկի հանդէպ աչառութիւն մի՛ արէք, որովհետեւ դատաստանը Աստծունն է։ Ձեր ուժից վեր գործը կը յանձնէք ինձ, որ ես լսեմ» (Բ.Օր 1:16,17):

Արմեն Հարեյան

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ