29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելով` նրան կազատեն պատժից

image_4187

8 տարի առաջ Հունգարիայում դաժանորեն սպանված հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի ընտանիքի փաստաբանը եւ պաշտպանը Բուդապեշտում` Նազելի Վարդանյանը, եւ ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը համատեղ ասուլիսով հանդես եկան Երեւանում` անդրադառնալով հայազգի սպային սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի` Ադրբեջանին հանձնելու լուրերի վերաբերյալ ակտիվացմանը:

Սաֆարովի կողմից իրականացված սպանությունը պաշտոնական Բաքվի պետական պատվերն է եղել”,-նշեց Նազելի Վարդանյանը` հավելելով, որ ինքը վերջնականապես համոզվել է դրանում այս 8 տարիների ընթացքում` հետեւելով Բուդապեշտում հատուկ այդ գործի համար բացված դեսպանատանն ընթացող դատական նիստերին, որոնց ներկա են գտնվել թուրքական  դեսպանատան աշխատակիցները, ինչը խոսում է այն մասին, որ թե Թուրքիան, թե Ադրբեջանը ցանկանում են, որ Սաֆարովը չպատժվի կամ թեթեւ պատիժ ստանա:

Փաստաբանի կարծիքով` ՀՀ պետական մարմինները պետք է շարունակեն պայքարը, որպեսզի Սաֆարովին չհանձնեն Ադրբեջանին, քանի որ 1983-ին Ստրասբուրգում ընդունված “Դատապարտված մարդկանց հանձնման” կոնվենցիայի համաձայն` դատապարտվածին հանձնող երկրում դադարեցվում է նրա դատավճռի իրականացումը, իսկ Ադրբեջանում Սաֆարովը հերոսացվում է, հետեւաբար հանձնելով նրան հայրենիքին` ազատում են պատժից:

Լարիսա Ալավերդյանը եւս նշեց, որ Սաֆարովի կատարած ոճրագործությունն Ադրբեջանում թե պետական, թե հասարակական մակարդակով երբեք էլ չի համարվել հանցագործություն: Նա կոչ արեց ՀՀ պետական կառույցներին դիմել հունգարական կողմին` պարզելու` արդյոք Ադրբեջանն արդեն պաշտոնապես դիմել է Հունգարիային, թե` ոչ:  Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրեց, որ ավելի քան 80 հասարակական կազմակերպություններ, ինչպես նաեւ մի շարք անհատներ,  արդեն միացել են ստորագրահավաքին, որով պահանջում են Հունգարիայից չհանձնել Սաֆարովին Ադրբեջանին:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ