19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Հեզ ու խոնարհ հարս չենք բերել, որ ուրախանանաք հեզաճկուն պահվածքից

timthumb (1)

Հասարակական-քաղաքական շրջանակները շարունակում են վերլուծել ՀՀ Սահմանադրության երաշխավոր հանդիսացող նախագահ Արմեն Սարգսյանի այսպես ասած`ջայլամի կեցվածքը երկրում ծավալվող աղմկոտ զարգացումների շուրջ:

Ավելին, փորձագետները այս ամենի մեջ ոչ պակաս ուղղակի մեղադրանքի բաժին են հանում Արմեն Սարգսյանին, քան վտանգավոր սցենարի անմիջական հեղինակին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Մամուլը վերհիշում է Արմեն Սարգսյանի քաղաքական անցյալը, մատնանշելով 90-ականներին վերջինիս հրաժարականը. եթե կար ժամանակ, որ նա կարող էր մի դաստիարակչական ապտակից նեղանալ ու լքել երկիրը, ապա Լոնդոններից նամակով հայտնել վարչապետի պաշտոնից  իր հրաժարականի մասին, ինչպես եղավ հեռավոր 1997-ին, ապա այսօր նա կրկին հեռու է Հայաստանից, բայց չի պատրաստվում հրաժարական տալ, չնայած ամեն կողմից իր հասցեին ապտակին հավասարազոր քննադատություններ են:

Հայելին գրում է, որ իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացում ՀՀ նախագահը դրսեւորվել է իբրեւ բարձրակարգ «տուրիստ»: Նա ամբողջ տարին շրջագայությունների մեջ է, իսկ հետհեղափոխական Հայաստանում ինչեր ասես որ չկատարվեցին ու դեռ շարունակվում են, բայց ՀՀ լոնդոնից բերած նախագահը իր անվրդով հանգստության մեջ է, նրան ոչ հուզում են, թե ով է ում ասֆալտին փռել, ով ում պատին ծեփել, որ գործարարին են փայ մտել, որ ուսուսչին, տնօրենին, գյուղապետին ու քաղաքապետին են գործից հանել, ինչու են ՀՀ քաղաքացիներին սորտավորել, բաժանել սեւի ու սպիտակի:

« Նրա անդորրը չխախտվեց անգամ Արցախի եւ հրամկազմի նկատմամբ նոր իշխանությունների դեմարշից հետո: Դատական իշխանությանը ճնշելու իշխանության վերջին փորձին անգամ արձագանքեցին անդրշիրիմյան քաղաքական ուժերը, Արմեն Սարգսյանը իրեն ուղղված բազում կոչերից հետո մի ոչինչ չասող հայտարարությամբ հանդես եկավ՝ ընդամենը ցիտելով սահմանադրական դրույթներից,:

Այն պարագայում, երբ Սահմանադրությամբ ինքը պետության գլուխն է եւ մայր օրենքի երաշխավորը, ով պարտավոր էր պարզապես կոշտ դիտողություն անել իշխանության մի թեւին մյուսին ճնշելու համար: Այս մարդը սոսկ իր դեկորատիվ ներկայությունն է ապահովում սույն պաշտոնում եւ պետության հաշվին կլոր տարին երկրներ այցելում, Հայաստանում գտնվելու կարճ ժամանակամիջոցն էլ ծառայեցնում իր փիառին, ասենք՝ պաղպաղակ է ուտում երեխաների հետ, ոտքով ցուցադրաբար զբոսնում Երեւանի փողոցներում, միայնակ մասնակցում շաբաթօրյակին, իր համեստ ու ժուժկալ քայլերով փորձում հակադրվել իշխանության ճոխ կենցաղին:

 Իհարկե, այս ամենը գովելի կլիներ, եթե Արմեն Սսարգսյանը կատարեր Սահմանադրությամբ իրեն վերապահված առաքելությունը, մենք հեզ ու խոնարհ հարս չենք բերել, որ ուրախանանաք իր հեզաճկուն պահվածքից»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ