19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանը հասկանալի դարձրեց ամենահիմարների և միամիտ­ների համար, որ Քոչարյանի գործը ղեկավարում է անձամբ. 168 Ժամ

32864_modest_kolerov1_M (1)

Դատարանների մուտքը փակելու կո­չով Փաշինյանը ճանաչեց և հասկանալի դարձրեց ամենահիմարների և միամիտ­ների համար, որ Քոչարյանի գործը քաղաքական է, որ այդ գործը ղեկավարում է Փաշինյանն անձամբ, Փաշինյանը բաց կերպով, առանց որևէ բանից ամաչելու, որևէ բան թաքցնելու ճնշում է գործա­դրում ողջ դատական համակարգի վրա, որ նա իր անձնական խնդիրների պատ­ճառով նպատակ ունի ողջ համակարգը փոխել»,- այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել է ռուս վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի նախաձեռնած դատական ոլորտի փոփոխություններին: 

Նրա խոս­քով՝ Փաշինյանը գնում է պսևդոդատական դիկտատուրայի հաստատման ուղ­ղությամբ՝ քաղաքականորեն մոտիվաց­ված, որպեսզի անձամբ իրականացնի իր անձնական վրեժխնդրությունը Քոչարյանից: «Չկա որևէ անկեղծ, բարեխիղճ կողմ, որը կարող է աջակցել Փաշինյանի այս հակադատական դիկտատուրան: Առավել ևս ծիծաղելի է, որ այն անձն է, ով իշխանության է եկել պետական հե­ղաշրջման արդյունքում»,- ասել է նա:

 

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ