25 Օգոստոսի, Կիրակի, 2019

Ղազախստանը հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական կապերի խորացմամբ. նախագահը հանդիպել է Ղազախստանի վարչապետի հետ

2413168971558354064

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի հետ:

Ղազախստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումին մասնակցելու համար և վստահություն հայտնել, որ նման այցելությունները նպաստում են երկրների միջև հարաբերությունների զարգացմանը: «Մեր երկների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ներուժը մեծ է, սակայն այն ամբողջությամբ իրացված չէ: Մեր կողմից կա լիակատար ցանկություն՝ զարգացնելու տնտեսական հարաբերությունները երկկողմ հետաքրություն ներկայացանող բոլոր ոլորտներում»,-ընդգծել է Ասկար Մամինը:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ ուրախ է երկու բարեկամ երկների միջև տնտեսական փոխգործակցության հեռանկարները քննարկել վարչապետի հետ: Հայաստանի նախագահը և Ղազախստանի վարչապետը համագործակցության համար հեռանկարային են համարել մասնավորապես գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, ենթակառուցվածքների, կրթության և զբոսաշրջության ոլորտները:

Վարչապետ Մամինն իր հերթին ասել է, որ հետաքրքրված են նշված և այլ ոլորտներում Հայաստանի հետ լիարժեք համագործակցությամբ և պատրաստ են մանրամասն քննարկել գործակցության բոլոր հնարավորությունները:

Վարաչպետ Մամինի խնդրանքով նախագահն անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին:

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ