20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանում գործող բոլոր դատավորներն, առանց բացառության, պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի. Փաշինյան /տեսանյութ/

«Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը: Այդ գործընթացը պետք է արտահայտվի հետևյալ կերպ. Հայաստանում գործող բոլոր դատավորներն, առանց բացառության, պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի։

Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվույթուն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին», – ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող անաչառ կամ օբյեկտիվ դատավորներ լինել, պետք է հրաժարական տան.

«Հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է ՀՀ համար և մենք պետք է 1-2 ամսվա ընթացքում ամփոփենք վերջին 7-8 ամսվա այս ուղղությամբ մեր կատարած աշխատանքները»։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ