23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանի ժողովուրդը դատական իշխանությունը համարում է նախկին կոռուպցիոն համակարգի մնացուկ. Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել

Այս պահին կառավարությունում շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումը։

Հանդիպումը մեկնարկեց Փաշինյանի ելույթով, որտեղ վարչապետը  նշեց.

«Վերջին մեկ տարվա իրադարձությունները ի ցույց են դնում, որ Հայաստանում չկա ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանություն։ Չեմ ուզում դատողություններ անել դատական իշխանության կողմից կայացվող որոշումների մասին, դա իմ լիազորությունների մեջ չի մտնում։ Անկախ ամեն ինչից՝ ակնհայտ է, որ դատական համակարգի որոշումները խորապես անվստահելի են ժողովրդի շրջանում։

Հայաստանի ժողովուրդը գիտի, որ ինքը ազատ կամարտահայտմամբ ձևավորել է օրենսդիր իշխանություն, գործադիր իշխանություն։ Բայց Հայաստանի ժողովուրդը դատական իշխանությունը համարում է նախկին կոռուպցիոն համակարգի մնացուկ։

Եթե դատական իշխանությունը չունի ժողովրդի վստահությունը, նշանակում է՝ չունի բավարար լեգիտիմություն, ինչը այսօր ուղղակի սպառնալիք է մեր երկրի բնականոն կյանքին, անվտանգությանը»։

Փաշինյանն ընդգծել է, որ վարչապետ ընտրվելուց հետո պարտավորվել է չմիջամտել դատական իշխանությունների գործունեությանը և փորձել սրբորեն պահպանել այդ պարտավորությունը։

«Ցավոք, չեմ կարող երաշխավորել, որ դատական համակարգը չի ենթարկվում ստվերային և ապիօրինի ազդեցություններին՝ հիմնականում նախկին կոռուպցիոն համակարգի կողմից, որոնք միմյանց հետ կապված են մարդկային, քաղաքական կապերով», – հայտարարել է վարչապետը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ