25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սիրիական պատվիրակությունը լքել է դահլիճը Եգիպտոսի նախագահի ելույթի ժամանակ

Սիրիայի պատվիրակությունը լքել է դահլիճը “Չմիավորման շարժման” գագաթաժողովին Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի ելույթի ժամանակ: Վերջինս սիրիական կառավարությանն անվանել է ռեպրեսիվ, հաղորդում է “Ալ-Ջազիրա”-ն:

Եգիպտոսի  նախագահն իր ելույթում դատապարտել է Սիրիայի իշխանություններին եւ կոչ է արել ընդդիմությանը միավորվել Բաշար ալ-Ասադի վարչակարգի  դեմ պայքարում: Մուրսին դարձավ առաջին եգիպտական նախագահը, ով 30 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ այցելեց Իրան: Եգիպտոսի ղեկավարները Իրան չէին այցելել 1978-79-ին իսլամական հեղափոխությունից հետո:

Հիշեցնենք, որ “Չմիավորման շարժման” գագաթաժողովին Հայաստանը ներկայանում է ԱԳ նախարարի մակարդակով:

Շարժումը կազմավորվել է 25 երկրների կողմից` 1961-ին Բելգրադի կոնֆերանսի ժամանակ: Շարժման անդամ-երկրների ղեկավարները հանդիպում են տարեկան 3 անգամ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ