20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Այս իրավական ամենաթողության օրակարգի իրական պատվիրատուների ձեռքում Փաշինյանը խամաճիկ է, իսկ դուք՝ նրա գործիքը և վաղվա զոհերը

Սա պատերազմ է մեր պետականության դեմ։ Սահմանադրական կարգի տապալմամբ ուղեկցված իշխանության զավթումը` մեզ հասցրել է պետական ճգնաժամի հերթական փուլ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ադեկվադ» ՀԿ-ն։

«Օտարերկրյա գործակալական ցանցի ուղղորդմամբ օրենսդիր և գործադիր իշխանությունները դուրս են բերվել դատական իշխանության դեմ։ Տեղի է ունենում սահմանադրական ինստիտուտների բացահայտ կազմաքանդում։

Օրինականությունը չի վերականգնվում անօրինական ճանապարհով։ Դուք դեռ չեք գիտակցում, բայց դատական իշխանության վերացումն անխուսափելիորեն հանգեցնելու է աղետալի հետևանքների, որոնք թակելու են հենց ձեր դռները։ Մեր` վաղվա պետականության կորստի մեղավորը հենց դուք եք՝ այս ապօրինի ակցիաների մասնակիցներդ։

Դուք չեք լինելու դատողը, դուք լինելու եք դատվողը, քանի որ վարչապետը դրդում է ձեզ դառնալ հանցագործ և հանցակից։ Վաղը դատարանի աշխատանքը խոչընդոտող ցանկացած քաղաքացու արարք պատժելի է ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով, ինչի արդյունքում սահմանադրական կարգի վերականգնումից հետո դատապարտվելու եք մինչև 5 տարի ազատազրկման։

Նիկոլ Փաշինյանի արարքը սահմանադրական կարգի տապալում է, որի համար նրան սպասում է ազատազրկում՝ 10-15 տարի ժամկետով։

Սա սադրանք է, որը նպատակ ունի հրահրել քաղաքացիական բախումներ, խորացնել հասարակական ատելությունը և պառակտել` պատերազմական վտանգի առջև կանգնած հանրությանը։ Այս իրավական ամենաթողության օրակարգի իրական պատվիրատուների ձեռքում Փաշինյանը խամաճիկ է, իսկ դուք՝ նրա գործիքը և վաղվա զոհերը։

Ադեկվադներ, մենք կանք։ Ու մենք չենք հանձնվելու։

Հետևեք մեր էջին և պատրաստ եղեք միանալ»- նշվում է հայտարարության մեջ։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ