20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԱԺ պաշտոնյան հրապարակել է դատարանների հասցեները

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլի Մինասյանը, որը, ըստ տեղեկությունների, կոորդինացնում է փաշինյանական ֆեյքերի մի մեծ խմբաքանակի աշխատանքները, և որը վերջերս հայտնի է դարձել զինված ԱԺ մտնելով, ֆեյսբուքյան էջում հրապարակել է հանրապետության բոլոր դատարանների հասցեները՝ ըստ մարզերի:

Հիշեցնենք, որ Լիլի Մինասյանը զենքով մտել էր Ազգային ժողով, բայց իշխանությունները փորձում են ամեն կերպ կոծկել միջադեպը:

Հիշեցնցենք, որ զենքի ներս մտցնելուց անմիջապես հետո ԱԺ անվտանգության մարմինները սկսեցին խիստ ստուգումներով անցկացնել բոլոր աշխատակիցներին մուտք ու ելք անելիս, այդ թվում՝ պատգամավորներին:

ԱԺ-ում բոլորը գիտեն զենքի պատմության մասին, բայց հրահանգված է լռել, այդ թվում՝ իրենց հետ համագործակցող լրատվամիջոցներին:

Նշենք, որ դատարանների մուտքերը փակելու կոչին, այն է՝ սահմանադրական կարգի տապալման կոչին միացել է նաև ԱԺ իմքայլական պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը, Գեւորգ Պապոյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ