23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Գնալու եմ աշխատանքի: Եթե մուտքը արգելափակեն՝ փորձելու եմ մտնել շենք. դատավոր

Վարչապետի՝ մայիսի 20-ին բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը փակելու կոչը  խուճապ է առաջացրել դատական համակարգում: Դատավորները չգիտեն, թե վաղը ինչ է սպասվում իրենց:

Armdaily.am-ի հետ զրույցում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանն ասել է, որ անկախ ամեն ինչից գնալու է աշխատանքի:

«Գնալու եմ աշխատանքի: Եթե մուտքը արգելափակեն՝ փորձելու եմ մտնել շենք: Կբացատրեմ, որ չի կարելի այդպես վարվել և կազմալուծել դատարանի աշխատանքը»,- ասել է դատավորը:

Վարչապետի հայտարարությունից հետո Բարձրագույն դատական խորհուրդը հրատապ նիստ է գումարել՝ քննարկելու վաղվա անելիքները:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ