19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ունդունումն» ու «Ծիգռանը» մի կերպ կտանենք». դիջեյ Էդոն ծաղրում է Արցախի հերոսին՝ նախագահ Քոչարյանին

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան հանրագրում ծաղրել է Ռոբերտ Քոչարյանին՝ վերջինիս հայերենի արտահայտչականությունը: Ինստիտուցիոնալ հիշողությունից զուրկ այս երիտպաշտոնյան, ով , ի դեպ, չի ծառայել ՀՀ զինված ուժերում եւ պետական ծառայության որեւէ տող սեփական կենսագրության մեջ չունի /հեղափոխությունից առաջ դիջեյ է աշխատել-խմբ./, ոչ ավել ոչ պակաս ծաղրում է Արցախի հերոսին, Արցախի առաջին եւ Հայաստանի երկրորդ նախագահին.

«Քոչարյանին մեկը կարող է՞ ասել «դու» չէ «դուՔ»: Էն «Ունդունումն» ու «Ծիգռանը» մի կերպ կտանենք»,-գրել է Աղաջանյանը:

Նշենք, որ «դու»-ով Քոչարյանը խոսում էր Գլխավոր դատախազի հետ, իսկ «Ծիգռանը» «Տիգրանն» է:

Ի դեպ, նկատենք, որ Աղաջանյանի ֆեյսբուքյան հանրագրում այս պահին նման գրառում չկա: Թերեւս հեղափոխական թիմին բնորոշ «դուխով» վերջինս հեռացրել է մեկնաբանությունը:  

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ