19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Ով եւ ինչի համար պետք է ներողություն խնդրի Մարտի 1-ի համար: Քոչարյանի պաշտպանները տեսանյութեր հրապարակեցին /տեսանյութ/

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը, լրագրողների հետ հանդիպմանը խոսելով այն մասին, թե ինչու Մարտի 1-ի հայտնի իրադարձություններից հետո Քոչարյանը ներողություն չխնդրեց, նշեց, որ այդ հարցին կանրադառնան դատաքննության ինչ-որ փուլից հետո, թե ով պետք է ներողություն խնդրեր, ինչ ծավալով, ինչ չափով, ինչ ընթացքում. «Բացատրեմ, թե ինչու եմ սա ասում, մենք էլի գալիս ենք այն կանխավարկածին, որ ամեն ինչ, ինչ կատարվում է երկրում, մի հոգի է պատասխանատու:

Մարտի 1 է տեղի ունեցել, ինչը բոլորիս համար ողբերգություն է: Ինչու դրանից անձը ներողություն խնդրեց-չխնդրեց, ինչ գործընթաց արեց, ովքեր էին մեղավորները, որոշ մարդիկ գիշերը լավ են քնել դրա պատճառով, որոշները՝ վատ են քնել: Դա դուրս է գալիս իրավական գործընթացի շրջանակներից, դրա համար հիմա չեմ ուզում անդրադառնալ դրան: Հայտնի է եղել, որ մարտի 1-ին պետք է լինեն որոշակի գործընթացներ:

Ավելին ասեմ, գործերից մեկով դատախազությունն ասում է՝ ինչո՞ւ մի օր շուտ չեք ցրել: Ոստիկանությունը մինչև կարողացել է որոշակիորեն գործընթաց անել, չցրելու մասին է խոսքը, որի արդյունքում ինչ-որ հետևանքներ է եղել, որը ոչ մեկի համար ցանկալի չէ, այդքանի մասով պարոն Քոչարյանը գիտեր, կարող եմ ասել: Ովքեր ինչ գիտեին, ինչ ծավալով գիտեին, ինչ գործընթաց էր պլանավորել, դա այլ հարց է»:

Քոչարյանի փաստաբանները նաև նոր տեսանյութ ցույց տվեցին Մարտի 1-ի իրադարձություններից, որն արվել է հարևանությամբ գտնվող շենքերից մեկից, ինչ-որ մեկի հեռախոսով:

Փաստաբանները նշեցին, որ այս տեսանյութը ձեռք է բերվել օրինական ճանապարհով։

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ