24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀ-ն շարունակում է ունենալ սովետական տիպի դատախազություն, որը գտնում է՝ բոլորին պետք է կալանքի տակ պահել. Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Արամ Օրբելյանը, այսօր մամուլի ասուլիսին գնահատելով չորս օր ընթացող դատավարությունը, նշեց, որ ընդհանուր առմամբ հարթ էր, թեև մեղադրական կողմը մեկ անգամ ավել է հանդես եկել պատասխանով:

«Դատավարությունն ընդհանուր թափանցիկ է անցել, լարված պահեր կային, բայց փոքր, սակայն չհաշված այդ էական խնդիրները՝ մնացած առումով դրական եմ համարում»,-ասաց նա:

Արամ Օրբելյանը նշեց, որ ՀՀ-ն շարունակում է ունենալ սովետական տիպի դատախազություն, որ բոլորին պետք է կալանքի տակ պահել: «Այս մոտեցումը, ցավոք, չի փոփոխվում: Դատախազության մոտ իրավական պետության ընկալումը դեռևս չկա»,-ասաց նա:

Վերջինս նկատեց՝ մանիպուլյատիվ մոտեցում կա դատախազության կողմից: «Պաշտպանական կողմն ամենասկզբից էլ ցուցմունք չի տվել, և մոտեցման փոփոխություններ չեն կարող տեղի ունենալ: Պարոն Քոչարյանը երբեք չի ժխտել և գրքում էլ գրել է՝ «մարտի մեկի» օպերացիայի մասին իմացել է, բայց իմացել է որպես տեղազննում»,-ասաց նա:

Պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը կարևորեց նիստերի դռնբաց լինելը: «Մենք հստակ հարցեր ենք առաջադրել՝ խնդրեմ, նշեք գործողություններ և խնդրեմ, հիմնավորեք այդ գործողությունները, սակայն այս դատական նիստերին այդ հարցերի պատասխանները չտրվեցին»,-շեշտեց նա:

Վերջինս նշեց, որ մեղադրական եզրակացությունը մոտ հազար էջ է, բայց, ընդհանուր առմամբ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ:

Արամ Օրբելյանը նշեց նաև, որ զինվորները չեն մասնակցել հանրահավաք ցրելու գործընթացին: «Շատ դժվար է գնահատել դատարանի կաշկանդվածությունը, գործը բավականին բարդ է, քաղաքացիականը քաղաքական ճնշման լույսի ներքո է ընթանում: Որոշ դեպքեր կարող ենք կաշկանդվածություն, որոշ դեպքեր հոգնածություն գնահատել»,-ասաց նա:

Արամ Օրբելյանը նշեց, որ եթե դատավորը դատական երաշխավորությունը չընդունեց, ապա կնշանակի, որ անձնական երաշխավորությունը ֆիկցիա է, քանի որ էլ ով պետք է երաշխավոր լինի, որ ազդի:

Ըստ Հովհաննես Խուդոյանի՝ գլխավոր դատախազը իր եզրափակիչ ելութում հաստատեց պաշտպանական դիրքորոշումը:

Նշենք նաև, որ պաշտպանները ներկայացրեցին տեսանյութեր մարտի մեկի գիշերվա իրադարձություններից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ