28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Երիտասարդն ինքն իրեն “առաքել է” ընկերուհուն

image_4179

Չինաստանի կենտրոնական մասում բնակվող Հու Սեն անունով երիտասարդն ինքն իրեն փոստով ուղարկել է սիրելի աղջկան` Լի Վանին` փորձելով նրան անակնկալ մատուցել:

Նա իրեն “փաթեթավորել” է մեծ ստվարաթղթե տուփի մեջ եւ խնդրել փոստի աշխատակցին այն ուղարկել ընկերուհու գրասենյակի հասցեով: Սակայն  փոստային բաժանմունքում ինչ-որ բան շփոթել են եւ “ծանրոցը” կես ժամվա փոխարեն աղջկան է հասել 3 ժամ հետո: Այդ ընթացքում չինացին սկսել է իրեն վատ զգալ թթվածնի պակասից: Տուփից դուրս գալուց անմիջապես հետո երիտասարդը դիմել է բժիշկների օգնությանը: Նա խոստովանել է, որ ցանկացել է փոքր անցք անել տուփի վրա, սակայն ստվարաթուղթը շատ ամուր է եղել, բացի այդ տղան չի ցանկացել փչացնել անակնկալը:

Փոստային բաժանմունքի աշխատակիցները հայտնել են, որ իրենք չէին կատարի պատվերը, եթե իմանային տղայի մտադրության մասին: Նրանք իրավունք ունեն առաքել կենդանիների, սակայն տեղափոխման ընթացքում նրանք գտնվում են հատուկ արկղերի մեջ, որոնցում հնարավոր է հանգիստ շնչել:

Թե ինչպես է Լի Վանը արձագանքել սիրելիի խենթ քայլին, հայտնի չէ:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ