25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վարչապետի աշխատակազմը թաքցնում է

«Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման համար մարզերում ծախսվել է 83 428 110 դրամ, իսկ Երևանում՝ 25 020 000 դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից՝ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան։

Ապրիլի 29-ին ուղարկված գրավոր հարցմամբ մասնավորապես խնդրել էինք նշել, թե ով էր «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների կապալառուն և ինչպես էր այն ընտրվել։ Խնդրել էինք նաև անդրադառնալ միջոցառումներից յուրաքանչյուրի համար ծախսված գումարի չափին և նշել, թե տոնի կազմակերպման համար տրամադրված 124 մլն դրամի ո՞ր մասն է օգտագործվել մարզերում։

Կառավարությունից մայիսի 13-ին ստացված պատասխանից հետեւում է, որ կապալառուին ընտրելու համար մրցույթ չի հայտարարվել։ «ժամկետների սղության պատճառով հնարավոր չի եղել կազմակերպել մրցութային կարգով գնման գործընթաց»,- նշված է կառավարության պատասխանում։ Արդյունքում թե՛ Երևանում, թե՛ մարզերում միջոցառումների կազմակերպման ողջ գործընթացը հանձն էին առել մի քանի ընկերություններ։

Երևանում  դա «Ֆակտորի Փրոդաքշն»-ն էր, ում տրամադրվել էր նախատեսված գումարի մոտավորապես 20 %-ը՝ 25 020 000 ՀՀ դրամ ։ Կառավարության տրամադրած տեղեկությունների համաձայն՝ մարզերից յուրաքանչյուրում կազմակերպչական աշխատանքներն իրականցրել են իրարից տարբեր ընկերություններ կամ անհատ ձեռներեցներ, բացառությամբ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի, որտեղ միջոցառումների կազմակերպումը հանձն էր առել «EX production» Ա/Ձ-ն։ Վերջինիս տրամադրվել էր նախատեսված գումարի մոտ 14 %-ը՝ 17 080 000 ՀՀ դրամ։ Թեեւ մի փոքր ուսումնասիրելով այդ կազմակերպություններից յուրաքանչյուրը՝ հասկանում ենք, որ դրանք հիմնականում փոխկապակցված են միմյանց հետ»։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ