25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

“Տաշիր”-ը պաշտպանում է Սամվել Դարբինյանին

Ծաղկաձորում օգոստոսի 28-30-ին շուրջ 300 լոռեցի երիտասարդների մասնակցությամբ հավաք է ընթացել: Երիտասարդական հավաքին ներկա էին մասնակիցներ Վանաձորից, Ալավերդուց, Տաշիրից և Լոռիի այլ բնակավայրերից: Երիտասարդական հավաքը կազմակերպվել էր “Տաշիր” հիմնադրամի կողմից:

Հավաքին մասնակցել և երիտասարդների հետ հանդիպել է նաև Վանաձորի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Սամվել Դարբինյանը: Ս. Դարբինյանը երիտասարդների հետ հանդիպման ժամանակ խոսել է երիտասարդության հետ կապված ծրագրերից, ինչպես նաև պետության կայացման հարցում երիտասարդության դերի ու նշանակություն մասին:

Սամվել Դարբինյանի խոսքից հետո Տաշիր հիմնարդրամի պատասխանատու Արտակ Ճաղարյանը նշել է, որ “Տաշիր” հիմնադրամը Կարեն Կարապետյանի գլխավորությամբ պաշպանելու են գործող քաղաքապետի թեկնածությունը:

Երիտասարդական հավաքի ընթացքում տեղի են ունեցել մի շարք քննարկումներ և սպորտային միջոցառումներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ