19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե աշխատավարձերը չբարձրանան, ժամը 6-ին բոլորին ուղարկելու եմ տուն. Երեւանի գլխավոր ճարտարապետ

Եթե մոտական ժամականերն իմ իրավասաության տակ գտնվող աշխատողների աշխատավարձերը չբարձրանան, ժամը 6-ին բոլորին ուղարկելու եմ տուն, ոչ ոք 18:00-ից հետո աշխատանքի վայրում չի լինելու: Էլ չեմ խոսում շաբաթ ու կիրրակի օրերի մասին: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Մեսչյանի խոսքերով, դա կարող են ընդունել որպես նախազգուշացում. «Այն աշխատավարձը, որ  ստանում են մարդիկ, ովքեր կատարում են այդ աշխատանքը, տրամաբանության սահմաններում չէ: Տգեղ խոսակցություններ են գնում քաղաքապետի աշխատավարձի հետ կապված: Եթե քաղաքապետի աշխատավարձը մոտավորապես հավասար է շարքային ծրագրավորողի աշխատավարձին… ես ուզում եմ հասկանալ, պրոբլեմը որն է, ինչի՞ մասին եք մտածում: Ի դեպ, քաղաքապետը հրաժարվում է հավելավճարներից:  Ոչ ոք չի եկել քաղաքապետարան հարստանալու համար: Մենք փորձում ենք հնարավորության սահմաներում օգտակար լինել քաղաքին և ինչ-որ չափով բարոյական աջակցություն պետք է պահանջենք»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ