17 Օգոստոսի, Saturday, 2019

Տագնապ եւ իրարանցում կառավարությունում. Հրապարակ

3292272

Կառավարության կառուցվածքի մասին օրենքի ընդունումից հետո գերատեսչություններում իրարանցում է։ Թեպետ, այսպես կոչված, սուպերնախարարությունների «մայր» նախարարությունների կոլեկտիվներին նախապես հանգստացրել են, թե իրենց միավորվող նախարարություններն են լուծարվելու, և նրանց աշխատակազմերից են լինելու հիմնական կրճատումները, օրինակ՝ կրթության և գիտության կամ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների աշխատակազմերը պահպանվելու են, մտածելու բան ունեն մշակույթի, սպորտի, գյուղնախարարությունների աշխատակազմերը, սակայն ԱԺ-ում կառուցվածքն ընդունվելուց հետո հայտարարել են, որ բոլոր նախարարությունների աշխատակազմերն էլ լուծարվելու են, և նորից նոր սուպերաշխատակազմ է ձևավորվելու։

Այս փաստը մեծ տագնապ ու վրդովմունք է առաջացրել համակարգերում։ Նախապես որոշվել է նաև, որ որևէ նախարարությունում փոխնախարարների թվի կրճատում չի լինի, սակայն այդ հարցում ևս մտափոխվել են, օրինակ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում երկուական փոխնախարար կլինեն կրթության և մշակույթի ոլորտում և մեկը՝ սպորտի, մինչդեռ կրթությունում երեքն էին, սպորտում՝ երկուսը։ Եվ ներքին մրցակցություն կա փոխնախարարների միջև, չի բացառվում, որ որոշ տեղերում էլ «դրսից» փոխնախարարներ բերվեն:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ