25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանը սկսել է զինաթափվե՞լ: Արցախում խիստ անհանգիստ են. Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Հայաստանը սկսել է զինաթափվե՞լ

Գերմանիայի կառավարությունից շնորհավորանքներ ենք ստացել։ Կյանքում չեք գուշակի, թե ինչի համար։ Ասե՞մ։ 21 զրահապատ մարտական մեքենա ենք «արդյունավետ կրճատել»։ Հասկանում եք չէ՞ ինչ է տեղի ունենում։ Ռազմական տեխնիկա ենք ոչնչացնում։ Այ քեզ խաղաղասիրություն…

Մի քանի օր առաջ Արցախում էի։ Ահագին զինվորականների հետ եմ հանդիպել։ Բոլորը խիստ անհանգիստ էին. առաջնագծում ադրբեջանցիները մեր դիրքերին հարող շատ մոտ տարածքներում ամրաշինություններ են կառուցում։ Այնքան կապիտալ և վտանգավոր, որ մեր մարտական դիրքերից շատերի մատակարարումը կարող է անհնար դառնա, իսկ որոշ դիրքեր էլ ընդհանրապես կարող է կորցնենք։ Նկարներ էլ եմ տեսել։ Դա այսպես կոչված «վերելակային պայմանավորվածությունների արդյունքն է։

Ու ահա դրան զուգահեռ Հայաստանում զրահապատ մարտական մեքենաներ են ոչնչացվում։ Ի՞նչ գնահատական կտաք սրան»:

Գրում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ