28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը

48.thumb

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող նիստում դատավոր Դավիթ Գրիգորյանը մերժեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայարած միջնորդությունը և հրաժարվեց ինքնաբացարկ հայտնել։ Այսինքն՝ Գրիգորյանը կշարունակի նախագահել Մարտի 1-ի գործով դատական նիստերը։

Հիշեցնենք որ մայիսի 13-ին դատարանում կայացած նիստում Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրել էր միջնորդություն՝ հայտարարելով, որ դատավորը դատավարության կողմերի միջև հավասարություն չի ապահովում։

Ըստ փաստաբանի, դատավորին ինքնաբացարկ հայտնելու հիմքն այն է, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը այս գործի կողմ է հանդիսանում, նիստերի դահլիճ է մտել դատավորի համար նախատեսված մուտքով:

Այնուհետև, ներկայացնելով ինքնաբացարկի 2-րդ հիմքը, փասաբան Ալումյանն ասաց, որ այսօրվա դատական նիստում հարցերի միջոցով կարողացել է հասկանալ, որ դատավորն այս կարճ ժամանակահատվածում չէր կարող ծանոթանալ քրեական գործի մեծածավալ նյութերին։

Մեղադրող դատախազներն առարկել էին պաշտպանների ներկայացրած միջնորդությանը և դրանում նշված հիմքերը համարեցին անհիմն։ Ավելին՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը երեկ անակնկալ հայտնվեց դատարանում, դրանք որակել էր «երևակայական հիմնավորումներ»։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ