19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ է նշանակում՝ փաստաթղթերը կորել են կամ չկան. Վահե Էնֆիաջյան

«Մեզանից որևէ մեկը չի տիրապետում, թե ինչ կարևորության և ինչ փաստաթղթերի մասին է խոսքը, դրա համար համարժեք կարծիք հայտնել չենք կարող»,- այսօր Աժ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հյատարարությանը, որ նախկին իշխանությունները հեռանալուց առաջ ԱԱԾ-ից փաստաթղթեր են ոչնչացրել:

Ըստ նրա՝ եթե կլինի հավելյալ տեղեկություն, թե այդ գործընթացն այս կամ այն կերպով վնասել է մեր երկրի ազգային անվտանգությանը, այդ փաստաթղթերը լրջություն են ներկայացնում իրենցից, միգուցե հետագայում քննարկման առարկա կդարձնեն հարցը: 

«Ի՞նչ է նշանակում՝ փաստաթղթերը կորել են կամ չկան: Դա համապատասխան ընթացակարգեր է իր մեջ ներառում և, բնականաբար, պատասխանատվության ենթարկելու հարց է առաջանում»,- իր հերթին հայտարարեց ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը:

Խոսելով Ն.Փաշինյանի հրապարակած 100 փաստի մասին՝ Էնֆիաջյանը նշեց, թե ամենամեծ, լրջագույն փաստերը զգում է ու դրանց արձագանքում է ժողովուրդը.

«Խնդիները հարյուր չեն, հարյուրավոր են, փոփոխությունների տենդենցը պետք է լավագույնս զգա մեր ժողովուրդը, մեր երկրի քաղաքացիները»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ