20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պատերազմական խրոնիկա. բացառիկ կադրեր առաջնագծից

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում  գրառում է արել եւ տեսանյութ տեղադրել Սերժ Սարգսյանի եւ Մոնթե Մելքոնյանի մասնակցությամբ առաջնագծից.

«Պատերազմական խրոնիկա: Կադրեր առաջնագծից:
1992թ., Արցախ, Մարտունի:

Կադրերում երևացող` առաջնագծում կանգնած հրամանատարներից երկուսին ավելի ուշ շնորհվելու էր Արցախի հերոսի կոչում:

Իսկ տարիներ հետո, 2019թ. մայիսի 12-ին, նրանցից մեկը նույն այդ վայր հերթական այցին գլուխ էր խոնարհելու իր մարտական ընկերոջ և իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած բոլոր հերոս տղաների հիշատակի առջև ու դառնությամբ, ափսոսանքով նշեր. «Այս փայլուն տղաներն ափսոս, ափսոս, որ զոհվեցին, որովհետև նրանցից շատերն առաջնորդներ էին, նրանցից շատ-շատերը մինչև վերջ նվիրված էին իրենց հայրենիքին, և նրանք նաև հիմա կարող էին շատ մեծ օգտակարություն բերել մեր երկրին»:

Կարող էին: Հազար ափսոս: Իսկ հայրենիքն այսօր, ոչ պակաս, քան այն ժամանակ, այս որակներով զավակների կարիքն ունի»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ