09 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2019
KFC

Ոչ միայն մարտի 1-ի, ոչ միայն Սորոսի… էնտեղ բազմաշերտ է եղել փաստաթղթերի ոչնչացումը. Գուրգեն Եղիազարյանը՝ ԱԱԾ-ից ոչնչացված փաստաթղթերի մասին

54410691_392696454646503_8481071816884879360_n

Նախորդ իշխանությունները հեռանալուց առաջ Ազգային անվտանգության ծառայությունից նյութեր են ոչնչացրել. այս մասին իր վարչապետության մեկ տարին ամփոփող ասուլիսում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ տեղի ունեցածը որակելով հանցագործություն։

 

Այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասել էր, որ փաստաթղթերի ոչնչացման հանգամանքը բացահայտվել է անցած տարի ամռանը, և այդ ուղղությամբ ծառայողական քննություն է ընթանում։

Այսօր լրագրողների հարցերին ի պատասխան՝ թեմային անդրադարձան նաև հասարակական ու քաղաքական տարբեր գործիչներ։

«Այսօր մենք խնդիր ունենք պաշտպանելու մեր պետականության վերջին հենարանը, մեր ԱԱԾ-ն, որովհետև Նիկոլ Փաշինյանը սկսել է ԱԱԾ-ի ոչնչացման գործընթացը»,-  հայտարարեց պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ  Վոլոդյա Հովհաննիսյանը։

Նաև հավելեց, որ ե ԱԱԾ-ի պետ նշանակվելիս՝ Ա. Վանեցյանն ընդունել է ԱԱԾ-ն ամբողջությամբ՝ մինչև վերջին փաստաթուղթը, մինչև վերջին մեխը. «Եվ մեկ տարի հետո հայտարարել, որ ԱԱԾ-ում նախկին իշխանությունների ձեռամբ ինչ-որ բան է ոչնչացվել՝ լուրջ չէ»։

 

Ազգային անվտանգության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը քննարկման շրջանակն ավելի ընդլայնեց՝ հիշելով Մարտի 1-ի գործը. «Բա ասում ես՝ հարյուր տոկոսով բացահայտել ես գործը, բա մի հատ սրիկայի չտեսնե՞նք՝ ով կրակել է նրանց վրա… Եվ ես չեմ բացառում, որ մարտի 1-ի գործով էլ է էնտեղ փաստաթղթեր ոչնչացվել… Ոչ միայն մարտի 1-ի, ոչ միայն Սորոսի… էնտեղ բազմաշերտ է եղել փաստաթղթերի ոչնչացում»։

ԱԱԾ փաստաթղթերի ոչնչացման մասին վարչապետի հայտարարությունը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ որպես իրավաբան, գնահատեց հանցագործության մասին հաղորդում.

«Դա ասեր վարչապետը թե այլ անձ՝ եթե որևէ մեկը հաղորդում է, որ փաստաթղթեր են ոչնչացվել, առավել ևս՝ Ազգային անվտանգության, ուրեմն անմիջապես իրավապահ մարմինները պետք է գործի անցնեն»։

«Ենթատեքստը, որով մեզ տեղյակ են պահել այդ փաստաթղթերի ոչնչացման մասին, կարծում եմ, որ հանցագործություն է տեղի ունեցել՝ թաքցրել են մի այլ հանցագործություն»,- կարծիք հայտնեց ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր  Ազատ Արշակյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ