19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայկ Մարությանն օր օրի շարունակում է դրժել իր խստումները, մի՛ արդարացրեք նրա սուտ և չկատարած խոստումները․ Գևորգ Գորգիսյանը՝ «Իմ քայլին»

ԱԺ-ում ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի ելույթը Դատախազության 2018թ. գործունեության հաղորդման ժամանակ չէր վերաբերում քննարկվող զեկույցին։ Պատգամավորը նշեց, թե իշխող խմբակցություններից իրենց մեղադրել են մի քանի մեղքերի մեջ, ինչին էլ անդրադառնում է։

Ասաց, թե իրենց ասում են, որ ԼՀԿ-ն դեմ է, որ պետական պաշտոնյաները բարձր աշխատավարձ ստանան կամ թե կողմ են սուպերվարչապետական համակարգին, քանի որ հորդորում են՝ վարչապետը զբաղվի քաղաքապետի աշխատանքով և այլն։

«Սիրելինե՛րս, մենք կողմ չենք սուպերվարչապետական համակարգին, ուղղակի երբ խոսում ենք քաղաքապետի կատարած թերացումների մասին և մոտ մեկ տարի առաջ տեղի ունեցած  Երևանի ավագանու ընտրություններից, դրանք ընտրություններ չէին։ Այո՛, քաղաքապետի ընտրությունները չեն եղել դասական ընտրություններ, դրանք եղել են հեղափոխությանը վստահություն տալու ընտրություններ, և եթե մենք ասում ենք, որ պարոն վարչապետն է պատասխանատու Հայկ Մարությանի թերացումների համար, ասում ենք նրա համար, որ քարոզարշավը գլխավորել է այդ պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայկ Մարությանն օր օրի շարունակում է դրժել իր տված խստումները»,-ասաց նա։

Պատգամավորը նախ անդրադարձավ աշխատավարձերի բարձրացմանը և ասաց, որ պետք են բարձր որակի կադրեր պետական համակարգում, ովքեր պետք է բարձր աշխատավարձ ստանան։ Բայց, ըստ նրա, չի կարող լինել ավելի բարձր, քան ԱԺ նախագահն է ստանում, կամ հավասար, ինչքան վարչապետի աշխատավարձն է։ Նա նշեց, որ թաղապետերը չեն կարող ստանալ Աժ նախագահին հավասար աշխատավարձ։ «Եվ, այո, չեն ստանալու, և մեր երեք հոգանոց ֆրակցիան կարողացավ այնպես անել, որ այս հարցը բարձրացնի, և այս խայտառակ նախագիծը դուրս գա»,-ասաց նա։

Տեղից «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից արձագանքեցին, թե համոզված են, որ իրենք են արել։ Գորգիսյանը պնդեց, որ այո, հենց իրենք են արել․«Նախագիծը դուք էիք բերել, մենք չէինք բերել»,-ասաց նա։

Նա Հայկ Մարությանի տրած խոստումների մասին խոսեց և հիշեցրեց, որ քարոզարշավի տեսահոլովակը, երբ Մարությանը «գազելից» դուրս էր գալիս և ասում, որ էլ չեն լինի, մինչդեռ դրանք դեռ կան, աղբակույտեր չեն լինելու, դեռ կան, ու ամռանն ավելի վատ է, կարծես, լինելու, որ վերելակները պետք է փոխվեն քաղաքացիների փողերով։

«Եկեք չխաբենք միմյանց և ՀՀ քաղաքացիներին և չփորձենք մանիպուլյացիա անել չկատարված խոստումները և արդարացնել անհեթեթ պատճառաբանություններով, եկեք մնանք կառուցողական դաշտում, որովհետև ձեզ քվեն տվել են դրա համար, որ ծառայեք ՀՀ քաղաքացիներին և ոչ թե խաբեք նրանց և արդարացնեք ձեր գործընկերների սուտ և չկատարած խոստումները»,-ասաց նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ