20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արդյոք կոռուպցիա չէ՞ որ ձեր աշխատասենյակը զբաղեցնում է 140 քմ տարածք և այնտեղ բարձրանում եք վերելակով. Պատգամավորը՝ գլխավոր դատախազին

Ազգային ժողովում՝ գլխավոր դատախազության 2018 թվականի գործունեության ծրագրի քննարկման ժամանակ, երբ հերթը հասավ պատգամավորների ելույթներին, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը պատասխանեց դատախազ Արթուր Դավթյանին իր իսկ կողմից ուղղված հետևյալ հարցին՝ «եթե մարդն իր որակներով, արժանիքներով չի համապատասխանում ռեժիմի հաստատած կարգուկանոնին, ապա կարող էր դուրս թռնել համակարգից և ընդհանրապես առաջխաղացման հնարավորություն չունենար»։

Հիշեցնենք, երբ Դավթյանը ներկայացրել էր իր ղեկավարած կառույցի գործունեության հաղորդումը, Բաբաջանյանը նրանից հետաքրքրվել էր, թե ի՞նչ արժանիքների համար է Սերժ Սարգսյանը առաջադրել նրա թեկնածությունը գլխավոր դատախազի պաշտոնում, ինչին ի պատասխան, Դավթյանը հորդորել էր պատգամավորին ծանոթանալ դատախազական համակրգում իր գործունեությանը։

Այնուհետև, արդեն իր ելույթում, պատգամավորը մի քանի հռետորական հարցեր բարձրացրեց.

«Արդյոք կոռուպցիա չէ՞ որ գլխավոր դատախազության տեղեկատվական տեխնոլոգիաների և անվտանգության վարչության պետի պաշտոնում նշանակել եք ձեր զարմիկ Սարգիս Թարխանյանին, արդյոք կոռուպցիա չէ՞ որ 2017թ.-ին Լոռու մարզի դատախազ եք նշանակել ձեր սանիկ Արսեն Մարտիրոսյանին, արդյոք կոռուպցիա չէ՞ այն փաստը, որ 2016թ.ին Շիրակի մարզի դատախազ եք նշանակել ձեր սանիկ Կարեն Գաբրիելյանին, արդյոք կոռուպցիա չէ՞, որ ձեր մտերիմին՝ Սևակ Հովհաննիսյանին, տեղափոխել եք Գլխավոր դատախազություն և ընդամենը երկու տարվա աշխատանքային փորձով նշանակել Արարատի մարզի դատախազ։

Արդյոք կոռուպցիա չէ՞ այն իրողությունը, որ գալով գլխավոր դատախազություն, որոշել եք դատախազության վերևի հարկի վրա նոր հարկ կառուցել և այդ հարկը պետության վրա արժեցել է 160 մլն դրամ, հետո այդ հարկ եք տեղափոխել ձեր կաբինետը ու այսօր համեստ սենյակ զբաղեցնելու փոխարեն, 140 քմ տարածք եք զբաղեցնում այդ հարկում։ Արդյոք կոռուպցիա չէ՞ այն, որ պետության միջոցներից 14 մլն դրամով վերելակ եք կառուցել, որն ուղիղ գնում է ձեր առանձնասենյակ և այդ հարկի առաստաղներն այնքան եք բարձրացրել, որ հարմարեցնեք այդ պայմաններին։ Եվ վերջապես, արդյոք կոռուպցիա չէ՞ Տարոն Մարգարյանի կողմից ձեզ հատկացված հողատարծքն Աջափնյակում, որտեղ 2 տարավա ընթացքում մեծ առանձնատուն եք կառուցել»։

Այդուհանդերձ պատգամավորն ասաց, թե էլ չի շարունակի ու խորհդրարանական մեծամասնությանը հորդորեց չծափահարել հանցագործությունների բացահայտման մասին նման թվեր լսելիս։

Նա նկատեց, որ ինքը կողմ է ներառականությանը, որ նախկին համակարգից պրոֆեսիոնալները պետք է աշխատեն ու ավելացրեց.

«Հույս ունեմ՝ մենք հասկանում ենք, որ այդպիսի որակներ չունի Արթուր Դավթյանը և այս հարցում նրան չի օգնի նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ նրա վերջին շրջանի մտերմությունը։ Հույս ունեմ, որ այդ բարքերը այլևս մեզանում տեղ չունեն»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ