25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Իմ տարեվերջյան ասուլիսում պետք է ունենանք ևս հարյուր փաստ նոր Հայաստանի մասին. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պաշտոնավարման մեկ տարվան:
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ համատեղ աշխատանքի համար, այս ընթացքում բոլոր այն մարդիկ, ում հետ աշխատել ենք, ուզում եմ շնորհակալություն հայտնել», – ասաց վարչապետը` կոչ անելով ծափահարել:

«Երեկ չէ առաջին օրը ես ասուլիսով հանդես եկա ու հրապարակեցի 100 փաստ նոր Հայաստանի մասին, ու ես կարող եմ ասել, որ այս փաստաթուղթը շատ կարևորում եմ, որովհետև դա ցույց է տալիս, թե ինչ ենք արել մենք, ըստ էության, դրանով հաշվետվողականության նոր նշաձող է սահմանվել, ու մենք հենց այսպիսի ձևաչափ պետք է կիրառենք: Ես ուզում եմ մեզ համար որպես խնդիր ձևակերենք, որ իմ տարեվերջյան ասուլիսում պետք է ունենանք ևս հարյուր փաստ նոր Հայաստանի մասին», – ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, թե ակնկալում է, որ բոլոր նախարարները հենց այս չափանիշով պետք է աշխատեն:

«Մենք պետք է անդրադարձ կատարենք մեր կատարած աշխատանքի այն փաստերին, որոնք ՀՀ քաղաքացու կյանքում բան են փոխում, մենք ոչ թե կսապասենք մինչև դեկտեմբեր, այլ փաստերի հավաքագրումը կլինի մեր ամենօրյա աշխատանքի հիմնական իմաստը ու ես ըստ այդմ կգնահատեմ բոլորի աշխատանքը», – նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ Աժ-ն ընդունել է Կառավարության կառուցվածքի մասին նոր օրենքը:

«Մենք առաջիկայում դա պետք է կյանքի կոչենք, բայց դա որևէ կերպ չպետք է նվազեցնի մեր աշխատանքի տեմպը», – ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենց ամենակարևոր խնդիրը բյուջեի ծախսային մասի բնականոն ընթացքն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ