25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սա նոնսենս է հայ իրականության մեջ. պաշտոնանկության համար դատի է տվել Նիկոլ Փաշինյանին. 168 Ժամ

Կառավարությունում վերջերս պաշտոնանկ արված Հայկ Այվազյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: ՀՀ Վարչական դատարան ներկայացված հայցապահանջով դատարանը պիտի վիճարկի Տեսչական մարմինների աշխատանքները համակարգող գրասենյակի ղեկավարին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին վարչապետի արձակած հրամանի իրավաչափությունը: Հայցում Հայկ Այվազյանը միանգամից երեք պահանջ է ներկայացրել կառավարության դեմ՝ նա ցանկանում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի հրամանը, վերականգնվել աշխատանքի, և, որ իրեն փոխհատուցեն ապօրինի հրամանի հետևանքով հարկադիր պարապուրդում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար:

Նկատենք, սա նոնսենս է հայ իրականության մեջ, վերջին 20 տարում պետական որևէ պաշտոնյա չի հանդգնել դատի տալ երկրի ղեկավարին՝ վիճարկելու նրա հրամանը: Եվ հիմա փաստացի երկրի բարձրագույն ղեկավարը պիտի կանգնի դատարանի առաջ՝ պատասխան տալու, թե ինչ հիմքով է պաշտոնյային ազատելու հրաման արձակել:

Եկող շաբաթ հայտնի կդառնա՝ դատարանը կընդունի՞ նախկին պաշտոնյայի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, թե՞ այդուհանդերձ վարչապետի գործոնը կկաշկանդի դատարանին:

Հիշեցնենք, Հայկ Այվազյանի պաշտոնանկության պատճառը Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի (դիջեյ Էդո) հետ ունեցած կոնֆլիկտն է եղել:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ