13 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2019
KFC

Սերժ Սարգսյանի ականջներին մինչեւ հիմա զրնգում է՝ «противника не вижу» /տեսանյութ/

Առաջին զգացում, որ ինձ պատում է, ափսոսանքի զգացումն է, ափսոս որ այս փայլուն տղաները զոհվեցին: Նրանցից շատերն առաջնորդներ էին, շատերը մինչև վերջ նվիրված էին իրենց հայրենիքին և հիմա կարող էին շատ մեծ օգուտ բերել մեր երկրին: Բայց դրան անմիջապես հաջորդում է երախտագիտության զգացումը: Արցախում Արցախի հանրային հեռուստատեսութան հետ բացառիկ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ տղամարդկային երախտագիտությունը ունի իր նրբերանգենրը. «Առաջին հերթին դա նշանակում է հավատարմություն այն գործի հանդեպ, հանուն որի զովել են, իրենց կյանքն են նվիրել այն մարդիկ, ում երախտապարտ ես: Այս առումով, այսօրվա սերունդն իր երախտագիտությունն է ցուցաբերում, ինչի համար շատ ուրախ եմ: Այսօրվա սերնդի ամենամեծ գործը կլինի այն, որ իրենք իրենց հայրերի, ավագ ընկերների արածը համարեն իրենցը, որպեսզի հոգով նվիրված լինեն այդ գործին»:

Սերժ Սարգսյանը նշել է, որ ամեն անգամ, երբ խոսվում է Շուշիի մասին, իր ականջներում զրնգում է Վալերի Չիչյանի խոսքերը՝ «противника не вижу». «Դա մայիսին 9-ի առավոտյան էր: Երբ երկրորդ անգամ նա դա ասաց, պարզ էր, որ Շուշին ազատագրված է»:

Սարգսյանը նշել է, որ Շուշիի օպերացիայի հաջողությունը վճռորոշ նշանակություն է ունեցել, և բոլորի համար էլ հենց սկզբից պարզ է եղել, որ Շուշիի հաջողության պարագայում հաղթանակը գրեթե ապահովված էր, որովհետև այն մեծ ոգևորվածություն էր բերելու հայկական կողմին և բացասական ազդեցություն կունենար հակատակորդի վրա. «Մյուս կողմից էլ, եթե ձախողվեինք, կանգնելու էինք պարտության ու ոչնչացման եզրին: Հենց այդ պատճառով է, որ մենք տևական քննարկումներ ունեցանք Շուշիի օպերացիայի մշակման ընթացքում ու ի վերջո որոշեցինք: Մինչ այդ երկու անգամ որոշել էինք, սակայն հետաձգել էինք ինչ-ինչ պատճառներով»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ