19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ես կարոտում եմ Վազգենին, Ավոյին, Դուշման Վարդանին եւ բոլոր հերոս տղաներին». Սերժ Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել /տեսանյութ/

Հաղթանակի և խաղաղության տոնի, Արցախի պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 27-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում, մայիսի 9-ին, Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր բազմաթիվ մարտական ընկերների, արցախցիների, այդ թվում` երիտասարդ սերնդի ներկայացուցիրների հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ  դրել Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին: Սերժ Սարգսյանին ուղեկցել է նաև թոռնիկը:

 ՀՀ երրորդ նախագահը Արցախի հանրային հեռուստատեսության թղթակցի խնդրանքով հուշահամալիրում իր հիշողություններն ու այդ շրջադարձային օրվանից տպավորությունները և զգացողություններն է ներկայացրել, որպես Շուշիի ազատագրման գործում և Արցախյան ազատամարտում իր անուրանալի ավանդը ունեցած անձ, ով արժանացել է Արցախի հերոսի կոչման:
 
Երրորդ նախագահը այցելել է նաև Շուշի` ծաղիկներ խոնարհել իր մարտական ընկերոջ` Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի հուշարձանին և հանգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Սերժ Սարգսյանը արցախցիների և Արցախում գտնվող մեր բոլոր հայրենակիցների հետ մայրաքաղաք Ստեփանակերտում տոնում է հաղթանակները:

«Ես կարոտում եմ Վազգենին, Ավոյին, Դուշման  Վարդանին եւ  բոլոր հերոս տղաներին»,-artsakh.tv-ին ասել է Սերժ Սարգսյանը:

Նյութը՝  Henaran.am-ի արխիվից։ 

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ