25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ «Բարի Սամարացի» ընկերությունը չի աշխատում «Նոր Զովքի» հետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բարի Սամարացի» ընկերությունն արդեն տեղեկացրել է, որ այսուհետ իր շրջիկ լաբորատորիաներով այցելելու է այն խանութ-սրահներ, որտեղ վաճառվում է իր արտադրանքը: Անսպասելի այցի նպատակը սեփական արտադրանքի հանդեպ վերահսկողություն իրականացնելն է, որպեսզի սննդամթերքի պահպանման և վաճառքի կանոնները չխախտվեն, իսկ սպառողը տուն տանելուց հետո դժգոհ չմնա: Ի դեպ, մեր ունեցած հավաստի տեղեկություններով, նման գաղափարի համար հիմք է հանդիսացել այն գործոնը, որ առանձին դեպքերում վաճառակետերի պատճառով սպառողներից բողոքներ են ստանում: Մասնավորաբար, ըստ մեր աղբյուրների, «Բարի Սամարացի» ընկերությունն արդեն իսկ հրաժարվել է մսամթերք մատակարարել մասնավորաբար «Նոր Զովք» խանութների ցանցին՝ վերոնշյալ չափանիշների ու կանոնների առումով դժգոհ լինելով վերջինիս աշխատաոճից: Այս առումով մանրամասն տեղեկություն ստանալու համար «Փաստ» թերթը դիմեց «Բարի Սամարացի» ընկերություն, որտեղից, սակայն, հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ