29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

100 փաստ, որոնք տեղի ունեցան Հայաստանում Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո

227BFEB2-E00B-4953-A051-39FD870BBBB0_cx0_cy6_cw0_w1023_r1_s

«100 փաստ, որոնք տեղի ունեցան Հայաստանում Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո

Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտողարի պաշտոնից:

2019թ. առաջին եռամսյակում Հայաստանի բնակչությունը նախորդ տարվա համեմատ նվազեց 7.8 հազարով:

Նիկոլ Փաշինյանի ընտանիքը մայրաքաղաքի ծայրամասում գտնվող բնակարանից տեղափոխվեց կառավարական ամառանոց:

Փաշինյանի աներձագը, եղբորորդին ու ախրանիկը դարձան պատգամավոր:

Վարսավիրը նշանակվեց ՀՀ վարչապետի օգնական:

Գեյերն առաջին անգամ ոստիկանական բաժանմունքում ծեծեցին ոստիկանների և մնացին անպատիժ:

Նիկոլ Փաշինյանը սկսեց կրել իտալական թանկարժեք «Զեյնա» բրենդի հագուստ:

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ աղանդավորները գրավեցին Մայր աթոռի խորանն ու հարձակվեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրա:

Առաջին անգամ բանտում հացադուլի հետևանքով լրագրող մահացավ, որի մեղմն անգամ ապացուցված չէր:

Նիկոլ Փաշինյանի կինը թերթի խմբագրից վերածվեց երկու հիմնադրամի նախագահի և սկսեց ճամփորդել ՌԴ, Եվրոպա, ԱՄՆ:

DJ EDWARD-ը դարձավ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյան։

Պարզվեց, որ մշակույթը Մակունցի մեջ է։

Նիկոլ Փաշինյանն իր մանության ընկերոջը նշանակեց Տավուշի մարզպետ, ապա դարձրեց պատգամավոր:

Հայաստանը հարստացրեց միջազգային դիվանագիտական զորանոցը «պարզաբանում պահանջող հայացքով»։

Փաշինյանի ավագ դուստրը ընկերների շրջապատում հայտնի դարձավ որպես՝ «թագավորի աղջիկ»:

Փոխվարչապետ Ավինյանին պատկանող չրի գործարանը կառավարությունից դրամաշնորհ ստացավ։

Պաշտոնապես հայտարարվեց, որ Ալիևը շատ կիրթ մարդ է:

Սեռափոխված տրանսգենդերն առաջին անգամ ելույթ ունեցավ Հայաստանի խորհրդարանի ամբիոնից:

Նիկոլ Փաշինյանի դուստրերը սկսեցին շրջել պետական անվտանգության ծառայողների ուղեկցությամբ, պետական մեքենաներով:

Փաշինյանի ընտանիքը սկսեց ճամփորդել պետության սեփականությունը հանդիսացող ինքնաթիռով և ուղղաթիռով:

Հայաստանն ունեցավ Կրթության նախարար, ով 2015թ-ին հայտարարում էր՝ դեմ է, որ ՀՀ քաղաքացիները ծառայեն Արցախում:

Նիկոլ Փաշինյանը չհրաժարվեց սուպերվարչապետական համակարգից՝ կենտրոնացնելով իշխանությունն իր ձեռքում:

Բանակում չծառայած փոխվարչապետը դասախոսություն կարդաց ՊՆ գեներալահրամատարական կազմի համար:

Համաներմամբ ազատ արձակվեցին պետության վրա հարձակված ու 3 ոստիկաններ սպանած զինված խմբի անդամները:

Պարզվեց, որ աղքատությունը մարդկանց գլուխներում է, ոչ թե գրպաններում։

Կարգին Հայկոն հումորիստից դարձավ քաղաքապետ և որոշեց կրկնապատկել իր աշխատավարձը՝ հասցնելով այն 1 մլն 200 հազար դրամի:

Մայրաքաղաքում աղբահանության վիճակը ծայրահեղ վատացավ:

Հայաստանին մակատարարկվող բնական գազը թանկացավ:

Թանակցան առաջին անհրաժեշտության ապրանքները, բենզինը, մեքենաների հեղուկ գազն ու անգամ բանանը:

Արարատի մարզպետը մարզում հորինեց 44 հազար հեկտարանոց կաթիլային ոռոգման ջերմոցներ:

Նախարարները սկսեցին քննարկել քաղաքացիների խնդիրները փետրվարի 31-ին:

Կուսակցությունների մասին օրենքը չփոխվեց:

Հասարակությունը բաժանվեց սևերի ու սպիտակների:

Քննադատությունը դարձավ «հակապետական» ու «հակահեղափոխական» արարք, որն արժանացավ պարսավանքի՝ պետական ամենաբարձր մակարդակով:

Արարատի մարզպետին հաջողվեց պարզել, որ կոկորդիլոսի կենդանի է, իսկ ձուն՝ թռչուն:

5-ով կրճատվեցին նախարարությունների թիվը, փակվեցին մի շարք ՊՈԱԿ-ներ ու հիմնադրամներ՝ գործազուրկ դարձնելով 1000-ավոր մարդկանց:

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ սահմանապահ զորամասի զինվորները զանգվածային անկարգություններ կազմակերպեցին հրամկազմի դեմ:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում այլևս կոռուպցիա չկա, այնուհետ ԱԱԾ-ն կաշառք ստանալու համար կալանավորեց Փաշինյանի կողմից առողջապահության փոխանախարար նշանակված Արսեն Դավթյանին, մեղադրանք առաջադրեց ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանին:

2.3 միլիարդ դրամով ավելացավ ՊԵԿ 2019 թվականի պարգևատրման ֆոնդը:

Հայաստանն ունեցավ կառավարություն ու խորհրդարան, որի շուրջ 70 տոկոսը, այդ թվում՝ երկրի ղեկավարը չեն ծառայել բանակում:

Կառավարությունն ընդունեց կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչը, որի դեմ ժամանակին բողոքի ցույցեր էին իրականցնում ներկայիս կառավարության բոլոր անդամները:

Քաղաքապետարանի որոշմամբ՝ քանդվեց Լուսավորության շենքի ֆասադը:

Համաներմամբ ազատ արձակվածների «շնորհիվ» մայրաքաղաքում հանցավորության կտրուկ աճ գրանցվեց:

Մշակույթի նախարարության և քաղաքապետարանի անգործության արդյունքում փլուզվել Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-շենքի վթարված պատը։

Պատգամավոր դարձած ախրանիկը Երևանում սկսեց շրջել 150 հազար ԱՄՆ դոլար արժողության «Մերսեդեսով», իսկ քաղաքացիները շարունակում են երթևեկել «հուսահատության գազելներով»:

Առաջին անգամ երկրի ղեկավարի կինը մամուլի քարտուղար ունեցավ:

Երևանում տեղադրվեց 71 մլն դրամ արժողությամբ տոնածառ, որը գնվեց առանց մրցույթի:

Ընտրական օրենսգիրքն ի հեճուկս խոստումների այդպես էլ չփոխվեց:

ՊԵԿ-ի քարտուղարուհին ստացավ 2 մլն 763 հազար դրամի պարգևավճար:

Լոռու մարզպետը «աշխատանքային պարտականությունները բարեխիճ կատարելու համար» ինքն իրեն և իր մտերիմներին 4 միլիոն դրամով պարգևատրեց:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարտի 8 կապացությամբ ինքն իրեն պարգևատրեց 5 միլիոն 500 հազար դրամով:

Ոստիկանները սկսեցին այցելել լրատվամիջոցների խմբագրություններ:

Առանց որևէ հիմնավորման խուզարկություն կատարվեց «Երևան Today» կայքի խմբագրությունում, բռնագրավվեց լրագրողական տեխնիկան:

Կրթության և գիտության նախարարն հյուրընկալեց տրանսվեստիտ մարմնավաճառի:

Ի հեճուկս խոստումներին, Արցախն այդպես էլ չվերադարձավ բանակցությունների սեղանին:

Երթևեկության վիճակը կտրուկ վատացավ:

Դավիթ Սանասարյանը սկսեց կրել «Ստեֆանո Ռիչչի» բրենդի 3 մլն դրամ արժողության կոստյում:

Քաքաղապետարանը 1 մլրդ ՀՀ դրամով ավելացրեց գործողումների ֆոնդը՝ կրճատելով համայնքային հիմնախնդիրներին ուղղված ծախսերը։

Արագաչափերն ու կարմիր գծերը այդպես էլ չհանվեցին:

Մեկ տարում այդպես էլ չապացուցվեց Սաշիկի «փայ մտնելու» մասին Նիկոլ Փաշինյանի կողմից տարիներ շարունակ արվող հայտարարությունները:

Պարզվեց, որ արագաչափերի բիզնեսը պատականում է ոչ թե Սաշիկին, այլ՝ պետությանը:

Բանակում այդպես էլ չվերացվեց զինվորի ծնողներից ներքնազգես ու խնամքի պարագաներ ստանալու անհրաժեշտությունը:

Եռաբլուրում ոստիկանների աչքի առջև թալանեցին Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի ազգականների մեքենաները:

Սասուն Միքայելյանը գեներալ Մանվելի փոխարեն դարձավ ԵԿՄ նախագահ, իսկ նրա որդին գեներալ Մանվելի որդու օրինակով՝ Հրազդանի քաղաքապետ:

Պետբյուջեի միջոցներով իրականություն դարձավ Արարատ Միրզոյանի ու նրա կնոջ՝ Գոհար Աբաջյանի՝ Ամերիկայում մեղրամիս ունենալու երազանքը։

ՊՆ փորձեց թաքցնել զինվորի մահվան դեպքը, բայց լրատվամիջոցները բացահայտեցին:

Առողջապահության նախարարը բազմապատկեց իր կնոջ բուկենտրոնի պետական ֆինանսավորումը:

Հայկ Մարության որոշմամբ՝ 1 մլրդ դրամ պարգևավճար բաժանվեց քաղքապատերանի աշխատակիցներին:

Քաղաքացին դիմեց ոստիկանություն «Իմ քայլ»-ի պատագամավոր Արսեն Ջուլֆալակյանին մեղադրեց իրեն ծեծի ենթարկելու մեջ:

Արարատ Միրզոյանը պետական ինքնաթիռով մեկնեց Դուշաբե, իսկ Արմեն Գրիգորյանը՝ Մոսկվա:

ԱԱԾ-ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսումից պարզվեց, որ լավ էլ զնագում են դատավորներին և ուղղորդում փաստաբաններին:

Պետական համակարգից հեռացան պրոֆեսիոնալ ու փորձառու կադրերը՝ իրենց տեղը զիջելով «քայլարածներին»:

Դավիթ Սանասարյանի կինը հասարակ դասախոսից դարձավ Երևանի «Հայբուսակ» համալսարանի պրոռեկտոր՝ բարձր աշխատավարձով և ծառայողական մեքենայով։

Պարզվեց, որ եթե աղբը շատ է, ուրմեն քաղաքացին շատ է ուտում, հետևաբար լավ է ապրում:

Եկեղեցին զրկվեց պետական պահպանությունից:

Վարչապետի հրահանգով՝ ԱԱԾ-ն վերածվեց ֆեյքեր բռնող հիմնարկի:

Դպրոցականներին ստիպողաբար պատվաստեցին «Գարդասիլ» պատվաստանյութով:

Հակառակորդը Նախիջեւանի սահմանին մի քանի հազար հեկտարի վրա (11000հա) վերահսկողություն հաստատեց, հայկական դիրքերը մնացին նույն տեղում, իսկ նրանց դիրքերն առաջ եկան:

Սահմանամերձ Շուրնուխ գյուղում կազմակերպվեց տրանսգենդերների հավաք, որն ավարտվեց միջադեպով:

Զարթոնք գյուղում տեղի ունեցավ զանգվածների բախում, որի ընթացքում հարձակվեցին գյուղապետի և դպրոցի հաշվապահի տան վրա, ջարդուփշուր արվեց գյուղապետարանի գույքն ու ծառայողական մեքենաները, հնչեցին կրակոցներ, հիվանդանոց տեղափոխվեցին բախման արդյունքում տուժվածները:

«Իմ քայլ»-ի պատգամավորը հայտարարեց, որ բարեկամական Իրանն ավտորիտար պետություն է:

Ապրիլյան պատերազմում թույլ տրված անգործության հետևանքով բանակից հեռացված պաշտոնյան Նիկոլ Փաշինայնի խորհրդական նշանակվեց:

«Գազպրոմ արմենիայի» շուրջ 1000 աշխատողներ գործազուրկ դարձան»:

Օգտատեր Արթուր Գրիգորյանն է վավերագրել ֆեյսբուքյան հանրագրում: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ