24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երբ հերթը հասնում է ոչ յուրայիններին, կրթության նախարարն անհասանելի է. Իրատես

Ժողովրդի իշխանության «ծառաները», պարզվում է, այնքան էլ ժողովրդինը չեն, երբ հերթը հասնում է ոչ յուրայիններին։ Սա արդեն նորություն չէ, բայց տարօրինակ է, որ նրանք ցանկություն չունեն հանդիպելու, զրուցելու նաև այն մարդկանց հետ, որոնք հստակ առաջարկություններով, ծրագրերով են ներկայանում։ Այդպիսի «ծառաներից» մեկն էլ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն է։

«Նրան հասնելը շատ բարդ գործ է։ Բոլոր հարցերը հասնում են առավելագույնը փոխնախարարին»,- թերթի հետ զրույցում ասաց ԿԳ նախարարության աշխատակիցներից մեկը, հավելելով, որ փոխնախարարներն են որոշում` այս կամ այն մարդուն արժե՞ ընդունել, թե՞ ոչ, «ցրելն» իրենց պարագայում շատ լավ է ստացվում։ 

Փաստորեն, ոչ միայն խնդիրների լուծումից է խուսափում Արայիկ Հարությունյանը, այլև ոլորտի վերաբերյալ ծրագրեր, նախագծեր առաջարկող մարդկանց հետ հանդիպումից, գրեթե բոլոր հանդիպումներն անցնում են փոխնախարարների մակարդակով:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ