16 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2019
KFC

Խաղամոլության էպիդեմիան եւ Փաշինյանը

karapetych11

Փաշինյանը ժամանակին նախկիններին քննադատելուց նշում էր, որ խաղերի բիզնեսը մեր երկրի տնտեսության մեջ հսկայական չափաբաժին ունի, և որ դա ուղղակի աննորմալ երևույթ է: Իհարկե, դա աննորմալ երևույթ է, բայց պարզվում է, որ խաղերի բիզնեսի չափաբաժինը մեր ՀՆԱ-ի մեջ վերջին մեկ տարում ոչ միայն չի նվազել, այլ մի բան էլ աճել է, ու կազմում է արդեն ՀՆԱ-ի 8%-ը (դա շատ մեծ թիվ է):

Հիմա չեմ ուզում անդրադառնալ Փաշինյանի համար արդեն սովորական դարձած գործելաոճին, երբ ինքը քննադատում էր ու քննադատում է նախկինների սխալները, սակայն այդ սխալների դեմ ոչ միայն չի պայքարում, այլ մի բան էլ ավելի մասշտաբային է դարձնում դրանք. հիմա ես կոնկրետ ուզում եմ անդրադառնալ մեր ժողովրդի այսօրվա բարոյահոգեբանական վիճակին՝ մասնավորապես խաղամոլության պրիզմայով դա անցկացնելով:

Հոգեբանները խաղամոլությունը հիվանդություն են համարում, բայց պարզվում է, որ այդ հիվանդությամբ տառապում են այն մարդիկ, որոնք զուրկ են ռացիոնալ մտածողությունից, որոնք ռիսկեր գնահատելու հատկություն չունեն ու իրենց լավատեսությունը տրամաբանորեն չեն հիմնավորում, և հենց դա է պատճառը, որ այդ անմեղսունակները հավատում են, որ իրենց բախտն անպայման կբերի, ու այդ հիվանդագին հավատի պատճառով գնում են ռիսկի, որի արդյունքում կործանում են ոչ միայն իրենց, այլև իրենց հարազատների կյանքերն ու ապագան: Այդպիսի մարդկանց մոտ խիստ զարգացած է հոտային բնազդը ու, ըստ սոցիոլոգիայի, հենց այդպիսի մարդիկ են հիմնականում խոչընդոտում քաղաքացիական հասարակություն կառուցելու գործին, քանի որ իրենք չունեն այն հոգեկան ու մտավոր որակները, որոնց շնորհիվ կարողանան ամբոխից առանձնանալ և վերածվել քաղաքացու:

Տարիներով մեր հասարակությանը բարոյազրկելու և անառողջ վարքով դաստիարակելու արդյունքում այսօր ունենք մի այնպիսի սերունդ, որն այլևս ի վիճակի չէ կառուցել նորմալ հասարակություն: Խաղամոլության էպիդեմիան արդեն համարյա ամբողջովին կլանել է մեր երիտասարդությանը (հատկապես արական սեռին է դա վերաբերում): Եվ մեր տնտեսության մեջ խաղերի բիզնեսի՝ աննորմալ չափերի հասնող մեծությունը լուրջ ահազանգ է, ու Փաշինյանը, եթե բացի քննադատելուց, նաև ինչ-որ միջոցառումներ ձեռնարկի դրա դեմն առնելու համար, ապա մենք միայն ու միայն կողջունենք դա, չնայած որ, ելնելով ներկայիս իշխանությունների որդեգրած քաղաքականությունից, դժվար թե նա անի դա, որովհետև այս կառավարության խնդիրը ոչ թե առողջ հասարակություն ու պետություն կառուցելն է, այլ ընդհակառակը՝ այս կառավարությանը շատ ավելի ձեռնտու է ունենալ հոտային բնազդով առաջնորդվող ամբոխ, քան կայացած անհատականությունների հավաքականություն:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ politeconomy.org

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ