20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արժեզրկում են Քարահունջը, մշակութային տեռոր է կատարվում. մասնագետները ահազանգում են

Այսօր մամուլի ասուլիսին «Փրկենք Քարահունջը» քաղաքացիական նախաձեռնության անդամներ Նանա Հերունին, ճարտարապետ «Ազգային հնչյուն ստուդիայի» տնօրեն Թովմաս Բադալյանը, իրավաբան Պերճուհի Եթարյանն անդրադարձան Քարահունջում իրականացվող պեղումներին՝ նպատակ ունենալով ներկայացնել, թե  Քարահունջը քարե աստղադիտարան չէ:

Նանա Հերունին ասաց, որ պեղումներն արվում են պետության կողմից տրված լիցենզիայով, Աշոտ Փիլիպոսյանն է ստացել: «Լիցենզիան տվել է միջգերատեսչական հանձնաժողովը, որի անդամ է նաև ինքը: Նա 2014 թվականին է ստացել լիցենզիան, բայց բարբարոսական պեղումները սկսել են օգոստոսից: Աշխատանքները բանվոր դասակարգերի ձեռքերով են արվում, շինարարական աշխատանք են կատարում ծանր տեխնիկայով, բահերով, քլունգներով, որը արգելվում է»,-ասաց նա և նշեց, որ նպատակն այն է, որ ցույց տան, թե դա աստղադիտարան չէ և տեղեկացրեց, որ արժեքավոր քարեր են անհետացել:

Նա նշեց, որ ֆինանսավորումն իրականացվում է կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի կողմից, և Նանա Հերունին ասաց, որ իրենք բազմիցս դիմել են համապատասխան բոլոր գերատեսչություններին, վարչապետին, սակայն բոլոր նամակները վերահասցեագրվում են Մշակույթի նախարարությանը, և անհեթեթ պատասխաններ են գալիս այնտեղից, թե վտանգ չկա: «Երբ Նազենի Ղարիբյանը փոխնախարար էր, իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել և մեզ  անվանել գերազգայնական տգետներ և ասել՝ ես՝ որպես գիտնական, ասում եմ, որ Քարահունջը աստղադիտարան չէ»,-ասաց նա:

Թովմաս Բադալյանը կարծում է, որ փորձ է արվում արժեզրկել Քարահունջը: «Մշակութային տեռոր է կատարվում, մշակութային գենոցիդ՝ հատուկ ծրագրերով, մտածված հատուկ մարդկանց միջոցով՝ հայ ազգանունով, ովքեր կատարում են այդ գործը: Այսինքն՝ գիտությունը արժեքազրկում են»,-ասաց նա: Նա նշեց, որ ամենակարևոր ապացույցը, որ այդ քարերը աստղեր դիտելու համար են, երկու ֆիլմ է նկարվել:

«Պետական ռեգիստրում գրված է որպես աստղադիտարան: Իրենք ակնկալիք չունեն, որ այդտեղ բան են գտնելու»,-ասաց նա և նշեց, որ գրանտներ են շահել, որ ասեն, թե այնտեղ աստղադիտարան չէ:

Պերճուհի Եթարյանը նշեց, որ պետությունը պարտավոր է պահպանել հուշարձանները, իսկ Մշակույթի նախարարությունը վերահսկողական գործառույթ  պետք է կատարի, որը չի անում:

«Աշոտ Ավագյանը, ով Զորաց քարեր պատմամշակութային արգելոցի ՊՈԱԿ-ի մասնաճյուղի վարիչն է, այնտեղ փոքրիկ քարահունջ է կառուցել և տուրիստների մոտ թյուր կարծիք է ձևավորում, թե սա իսկական Քարահունջն է: Ըստ օրենքի՝ հարող տարածքից դուրս արգելվում է լինի այնպիսի կառույց, որը նսեմացնում կամ արժեզրկում է հիմնական հուշարձանը»,-ասաց նա:

Իրավաբանն ասաց, որ պեղումները իրականացվել է խախտումներով: «Պետք է խումբ կազմվեր համապատասխան մասնագետների, պետք է չափագրում արվեր և ամեն շերտը բացելուց հետո նկարահանվեր, բայց  Փիլիպոսյան Աշոտը կոպտագույն խախտումներ է արել, առանց մասնագետների: Մենք բազմիցս դիմել ենք ոչ մի հստակ ցուցակ չեն ուղարկել, թե ովքեր են մասնագետները»,-ասաց նա:

Ի դեպ, նա հայտնեց, որ Աշոտ Փիլիպոսյանը մեղադրվել է էրեբունի թանգարանից գտածոներ յուրացնելու մեջ և իրեն արգելել են մոտենալ որևէ հուշարձանին և պեղումներ անել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ