29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Այս լարվածությունը ոչ թե Ալիեւն է ուզում, այլ ավելի մեծ հակառակորդներ. Աստվածատուր Պետրոսյան

«Խաղաղության պայմանագիր դեռ կնքված չէ: Քանի դեռ այն չեն կնքել մի քանի պետություններ, այդ թվում՝ Թուրքիան, Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը, այս իրավիճակը միշտ հղի է լինելու վտանգով՝ որքան էլ ԵԱՀԿ Մինսկի խումբն աշխատի»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Տավուշի սահմանագծում լարվածությանը, որի հետեւանքով հայկական զինուժը վիրավոր ունեցավ, ասաց ազատամարտիկ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:

Նա շեշտեց՝ հակառակորդի կրակոցները շատացան ոչ պատահական ժամանակահատվածում. «Այդ օրերին Մեդվեդեւն էր ՀՀ-ում:Այդ լարվածությունը ոչ թե Ալիեւն էր ուզում, այլ ավելի մեծ հակառակորդները, օրինակ՝ Թուրքիան, որն առանց Ալիեւի էլ կարող է այդ զինուժը մեր դեմ ուղարկել»:

Ինչ վերաբերում է գնահատականներին, թե Տավուշի սահմանագոտում լարվածությունը կապված է նրա հետ, որ Ադրբեջանի զինուժի փոխարեն սահմանապահ զորքերի տեղակայման արդյունքում հակառակորդը նոր զորամասեր է կառուցում եւ փորձում մոտենալ առաջնագծին, ազատամարտիկը շեշտեց. «Այն, թե ինչ է արվում, սահմանին, գաղտնիք է: «Սահմանապահ զորք» հասկացությունն իրականում չկա, Ադրբեջանի բոլոր զորքերն էլ սահմանապահ են: Նրանք պարզապես զինուժի քանակն են ավելացնում,  զորանոցներ են կառուցում, մենք էլ արգելակում ենք»: 

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ