28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինձ կարելի է մեղադրել չինական գործակալ լինելու մեջ, քանի որ իմ շալվարի թելերը տանում են դեպի Չինաստան. Արթուր Դանիելյան

bs-606017

«Քանի որ օտարերկրյա գործակալական պիտակը գնալով ավելի ամուր է տարածվում Նիկոլ Փաշինյանի վրա, եւ նա հասկանում է, որ դա քաղաքական լուրջ պրոբլեմ է դառնալու, իմ կարծիքով իր գործընկերներին ԱՄՆ-ում խնդրել են, որ նրանք կպնեն գործին»,-Aravot.am-ի հետ զրույցում  ասաց «Ադեկվատ» հաղորդման համահեղինակ Արթուր Դանիելյանը՝ մեկնաբանելով  ամերիկյան հեղինակավոր վերլուծական կենտրոնի՝ Atlantic Council -ի ՝ մայիսի 3-ին հրապարակած հետաքննությունը: 
Հրապարակման մեջ արծարծվում էր նաեւ Արթուր Դանիելյանի անունը: Խոսքը մասնավորապես՝ #sutnikol հեշթեգի տակ հանդես եկող նախաձեռնության մասին է, որոնք հանդես են գալիս Հայաստանում փաստերի ստուգման կազմակերպություն անունով: Ըստ նույն աղբյուրի, այդպիսի բովանդակությամբ նյութերի տարածմամբ նույնականացվել է 4 օգտատեր՝ Արթուր Դանիելյան, Նարեկ Մալյան, Նարեկ Սամսոնյան, Կոստանտին Տեր-Նակալյան, եւ ֆեյսբուքյան երկու էջ՝ «Ադեկվատ» եւ Antifake.am: 

«Դա իրենց ոճն, ընդդիմադիրներին արձագանքելու սիրած ձեւը դա ,Նիկոլ Փաշինյանին ինչ ասում են, ասում է՝ դու ես»,-պատասխանելով մեր հարցին, թե ինչպես կմեկնաբանի հրապարակված նյութը, ասաց պարոն Դանիելյանը նաեւ պատասխանելով հրապարակման մեջ տեղ գտած այն մտքին, որ այդ երկու էջերը քաղաքական արշավից բացի նաեւ պատվաստանյութերի դեմ պայքար են մղում՝  մասնավորապես՝ Մարդու պապիլոմա վիրուսի դեմ առկա «Գարդասիլ» պատվաստանյութի վերաբերյալ՝ ներկայացնելով կեղծ լրատվություն: 

«Գարդասիլ 4 պատվաստումների վերաբերյալ մի քանի հաղորդում եմ արել, այդ հաղորդումներում տեղ գտած ինֆորմացիան որեւէ կերպ չի հերքվում, չի էլ կարող հերքվել, որովհետեւ դրանք փաստեր են, որոնք որ մի քանի անգամ ստուգել ենք: Նրանք, պարզապես, մի քանի անգամ պիտակավորեցին մեզ՝ ասելով, որ մենք հակապատվաստումային ենք, որը սուտ է, ես բազմիցս, այդ թվում իմ հաղորդումների ընթացքում նշել եմ, որ պատվաստումները միլիոնավոր մարդկանց կյանքեր են փրկում եւ առողջապահությունը չի կարող գոյություն ունենալ առանց պատվաստումների: Պատվաստումների շուկայում, մասնավորապես՝ Գարդասիլ 4-ի  հետ կապված, շատ լուրջ խնդիրներ կան, որոնք, որ  պատկան մարմինները պետք է ուսումնասիրեն մեր պատվաստումների օրացույց այդ պատվաստանյութը մտցնելուց առաջ, ինչը չի արվել»,-ասաց Արթուր Դանիելյանը: 

Նա ասաց, որ հիմա էլ պնդում է, որպեսզի Ազգային անվտանգության ծառայությունը շատ լուրջ զբաղվի կոնկրետ Գարդասիլ 4-ի ներմուծման հարցով: 

Ինչ վերաբերում է հոդվածում նշված այն մտքին, որ նշյալ էջերից մեկի՝ Antifake.am-ի թելերը տանում են դեպի Ռուսաստան, այսինքն՝ այդ էջի դոմեյնը գրանցված է Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգում, որտեղ գրանցված է նաեւ ռուսական «թրոլների ֆաբրիկայի»՝ Ինտերնետ հետազոտությունների գործակալության դոմեյնը, որն, ըստ Atlantic Council -ի , հայտնի է, որպես կեղծ տեղեկություններ տարածող, հասարակություններին պառակտող ու Պուտինի վարչակազմը գովերգող կառույց, ապա Արթուր Դանիելյանն ասաց. «Իմ շալվարի թելերն էլ տանում են Չինաստան, որովհետեւ ես իմ շալվարը Չինաստանից եմ գնել: Նույն տրամաբանությամբ կարելի է ասել, որ, եթե Նարեկը Սամսոնյան ռուսական կայքից դոմեյն է գնել, ուրեմն մեր ԶԼՄ-ների մեծ մասի թելերը տանում են դեպի Ամերիկա: Ինչ-որ մեկին մեղադրում են օտարերկրյա գործակալ լինելու մեջ, քանի որ ինտերնետում դոմեյն է գնել ռուսական կայքից: Ինձ կարելի է մեղադրել Չինաստանի գործակալ լինելու մեջ, քանի որ իմ շալվարի թելերը տանում են դեպի Չինաստան»:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ