29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Ալիևի կեղծ խաղաղասիրությունն ու պատմության դաժան դասերը».Էդուարդ Շարմազանով

sharmazanov5
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Մայիսը սկսվեց թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժություններով և Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտումով:
Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են իրենց պանթուրքիստական քաղաքականությունը:
 
Ակնհայտ է, որ չի կարելի Ադրբեջանից խաղաղասիրություն ակնկալել: Ալիևի ռեժիմից խաղաղասիրություն ակնկալելը նույնն է, թե ժամանակին Հիտլերից մարդասիրություն սպասեին:
 
Հիշեցի մի տխուր պատմություն, որն այսօր կարող է արդիական դառնալ: 1938թ. Մյունխենում Մեծ Բրիտանիայի վարչապետ Չեմբեռլենը, ընդունելով Հիտլերի պայմանները, պայմանագիր կնքեց նացիստական Գերմանիայի հետ: Բրիտանական ընդդիմության առաջնորդ Չերչիլը, դիմելով վարչապետ Չեմբեռլենին, ասաց. «Դուք պատերազմի և անպատվության միջև ընտրեցիք անպատվությունը և հենց այս պատճառով էլ կստանաք պատերազմ»:
 
Ընդդիմադիր Չերչիլն իրավացի էր. ընդամենը մեկ տարի անց Հիտլերը սանձազերծեց Երկրորդ աշխարհամարտը:
 
Հ.Գ.
Մոլորություն է հանցագործից կիրթ ու նորմալ խաղաղասիրություն ակնկալել»:
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ