28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրք-ադրբեջանական զորավարժությունների համատեքստում ավելի սարսափելի է Հայաստանի միջազգային դիվանագիտական մերկությունն ու լռությունը /տեսանյութ/

Ադրբեջանի տարածքում անցկացվող թուրք-ադրբեջանական համատեղ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» զորավարժությունն ամփոփված է իր անվան մեջ, որին որևէ վերլուծաբան այս օրերի ընթացքում ուշադրություն չի դարձրել։ Զորավարժության նպատակն այն է, որ Թուրքիան կարողանա վերականգնել իր սահմանները։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ Զինված ուժերի պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները շարունակական բնույթ են կրում, որոնք հաճախ իրականացնում են հայկական սահմանի մոտ։

«Ցանկացած զորավարժություն մարտական պատրաստության և պատրաստակամության զարգացման նոր աստիճան է, որտեղ զինվորից մինչև օպերատիվ ստրատեգիական համապետական կառավարման մակարդակ մշակում է մարտական պատրաստության տարբեր փուլեր և ստարտեգիական գործողություններ։

Այսինքն՝ զինվորներն ու սպաները ձեռք են բերում ունակություններ, հմտություններ՝ գալիք մարտական գործողությունների համար։ Այս փուլում Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր նպատակը Արցախի և յոթ շրջանների վերագրավման գործընթացն է։ Թե սրան ինչպե՞ս է հակադարձում մեր զինված ուժերը՝ չեմ կարող ասել։ Որոշակի ինֆորմացիա ունեմ, բայց այն պետական գաղտնիք է՝ չեմ կարող ասել։ Այս ամենը շատ անհանգստացնող է, որ նման մասշտաբային զորավարժություններ են անցկացնում»,- նշեց գնդապետը։

Ըստ նրա, այս զորավարժությունների համատեքստում ավելի սարսափելի է Հայաստանի միջազգային դիվանագիտական մերկությունն ու լռությունը, երբ ՆԱՏՕ-ի օդային ուժերի մարշալը հայտարարում է, որ  ՆԱՏՕ-ն կողմնակից է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, բայց ՀՀ ստրատեգիական դաշնակիցը և արտգործնախարարությունը որևէ քայլ չեն ձեռնարկում։

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ