25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Վեոլիա ջուրը» նախապատրաստվում է հորդ անձրեւներին. սահմանվել է հերթապահություն

«Վեոլիա ջուր» ընկերությունը ձեռնարկում է միջոցներ առաջիկայում սպասվող անձրեւաջրերի հեռացման համակարգի կանոնավոր աշխատանքի ապահովման համար: Ընկերության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ըստ ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանի՝ առաջիկա օրերին երեւանցիներին սպասում են լուրջ փորձություններ:

«Իմ մասնագիտական գործունեության 17 տարիների ընթացքում նման պրոցես հանդիպում եմ երկրորդ անգամ, ակտիվ տեղումնաբեր ցիկլոն Պարսից ծոցից» – հայտնում է նա տարածած հաղորդագրության մեջ:

Այսօր, հատկապես կեսօրից հետո, եւ մայիսի 5-ի գիշերը սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրեւներ, առանձին հատվածներում կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 20-25մ/վրկ:

Ստեղծված իրավիճակում ոչ միայն չեն բացառվում, այլեւ շատ հնարավոր են անձրեւաջրերի կուտակումներ Երեւանում: Դա պայմանավորված է նրանով, որ անձրեւաջրերի հեռացման համակարգն ի սկզբանե նախատեսված չէ նման արտակարգ իրավիճակներում գոյացող մակերեւութային մեծաքանակ ջրերի հընթացս հեռացման համար: Դրանից բացի, մայրաքաղաքի մի շարք տարածքներում անբավարար է այդ համակարգի թողունակությունը, իսկ որոշ թաղամասերում էլ այն ընդհանրապես բացակայում է: Նաեւ ռելեւֆն է քաղաքում բարդ, որով պայմանավորված քաղաքի բարձրադիր հատվածներից անձրեւաջրերը սրընթաց հոսում են դեպի ավելի ստորին հատվածներ եւ ավելացնում ծանրաբեռնվածությունը տեղի անձրեւատարների վրա: Եթե այս ամենին ավելացնենք, որ անձրեւաջրերն իրենց հետ հավաքում բերում են կենցաղային աղբը ու դրանով ճաղավանդակները փակում, ապա հասկանալի է դառնում, թե ինչու են առատ տեղումների ժամանակ մեզանում կուտակումներ առաջանում:

Ստեղծված իրավիճակում Վեոլիա ջուր ընկերությունը ձեռնարկում է միջոցներ անձրեւաջրերի հեռացման համակարգի կանոնավոր աշխատանքի ապահովման համար: Մասնավորապես, սահմանվել է հերթապահություն, առանձնահատուկ ուշադրության ներքո են այս առումով քաղաքի առավել խոցելի վայրերը, տեխնիկան եւ վթարային բրիգադները պատրաստ են անմիջապես արձագանքելու արտակարգ իրավիճակներին:

Միեւնույն ժամանակ, Վեոլիա ջուր ընկերությունը հորդորում է երեւանցիներին այս օրերին հնարավորին ձեռնպահ մնալ անձրեւային ժամերին երթեւեկելուց, ինչպես նաեւ անձնական տրանսպորտ վարելուց՝ խուսափելու համար խցանումներից եւ անհարմար վիճակում հայտնվելուց»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ