18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Բլից հարցազրույց Էդուարդ Շարմազանովի հետ /բացառիկ լուսանկարներ/

Armday.am-ի  «Եթե և ոչ միայն» բլից հարցերին պատասխանում է ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը

-Երբ առավոտյան բացեցիք աչքերը:

– Աստծուն  փառք տվեցի, որ լույսը բացվել է ինձ համար:

-Օրն սկսեցիք…

-Մի գավաթ սուրճով, մամուլին ծանոթացա ու անցա աշխատանքի:

58784888_667907176963657_631228208166993920_n

-Սո՞ւրճ, թե՞ թեյ…

 –Ե՛վ սուրճ, և՛ թեյ:

-Քաղաքականությունը….

-Իմ հիմնական մասնագիտությունն է:

-Հայաստանն այսօր….

-Միշտ իմ գերագույն արժեքն է:

– Հայրենիքը…

-Հայաստանն է:

59478026_289917121900222_5157973130827792384_n

 -Երազում եք

-Ապրել ազգային քրիստոնեական  և  վերջնականապես  հաղթանակած միացյալ Հայաստանում:

-Վախենում եք…

-Աստծուց:

– Կինը…

-Տղամարդու շարժիչ ուժն է:

59698092_2144098042333805_3215699339443699712_n

– Աշխատասիրությամբ…

-Կարելի է հասնել շատ բաների:

– Ոստիկանը...

-Ոստիկանը  մեր անդորրը պահպանողն է, որը կարիք ունի ավելի հոգատար վերաբերմունքի հասարակության կողմից:

59805179_655563498237486_1506073760296337408_n

– Սերը….

-Աստված է:

– Իր, որը միշտ Ձեզ հետ է….

-Խաչը ամուսնական մատանին:

– Ինչի՞ մասին երբեք չեք բարձրաձայնի…

-Իմ անձնականի:

– Արտահայտություն, որն անում եք շատ հաճախ…

Մարդկանց հետ վարվիր այնպես, ինչպես կուզենաս, որ նրանք վարվեն քո հետ:

– Մի բան, որ երբեք չեք անի…

-Երբեք չեմ ասում ՝երբեք

59203998_1170807729745658_4205326651313094656_n (1)

– Ձեր ամենատարօրինակ սովորությունը…

-Հենց բարձրաձայնեմ այլևս տարօրինակ չի լինի

– Թեմա, որի շուրջ անդադար կխոսեք…

-Ոչ մի բանի մասին անդադար պետք չէ խոսել,միապաղաղություն  է բերում:

– Մարդ, ով գիտի Ձեր բոլոր գաղտնիքները….

-Միայն Աստված:

59466016_2119680481657568_4092799633439326208_n (1)1

– Գեղեցիկը Ձեզ համար…

Գեղեցիկը հենց կյանքն է, ինչքան էլ խնդիրներ լինեն:

– Ու՞մ եք դիմում, երբ հուսահատ եք….

-Աստծուն:

– Կյանքում երբեք չեք ների…

-Երբեք բառը չեմ սիրում

– Ձեր ամենամեծ հիասթափությունը…

Հիասթափություններիս մասին լռում եմ:

– Մի բան, որի համար շատ եք ափսոսել:

-Ոչնչի համար չեմ ափսոսում:

– Երբ բարկացած եք…

-Րոպեներ անց անցնում է, հիշաչար չեմ:

h1

– Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը…

-Ընտանիքս , ընկերներս,մասնագիտությունս, իմ գործերը հայրենիքս համար

– Երբեք չեք փորձի…

-Զազրախոսել:

– Աշխարհի լավագույն վայրը Ձեզ համար…

-Ալավերդի քաղաքը:

– Մի բառով բնորոշեք Ձեզ….

-Պետականամետ :

– Երջանկության՝ Ձեր բանաձևը…

-Երբ համերաշխ ես խղճիդ հետ:

57244653_292884448270370_7686037056446791680_n

-Եթե Սերժ Սարգսյանը հրաժարական չտար…

-Նիկոլ Փաշինյանը վարչապետ չէր դառնա:

 -Եթե  Հայաստանի ղեկավարը Դուք լինեիք…

-Ես  Հայաստանի ղեկավարը չէի լինի:

 -Եթե աղջիկները ծառայեն բանակում:

-Կինն ավելի մեծ առաքելություն ունի. հայրենիքի զինվոր դաստիարակելը

 -Եթե Հայաստանում լրագրողներ չլինեին…

-Տխուր կլիներ, Նիկոլ Փաշինյանը վարչապետ չէր դառնա:

59286088_460149078062060_2971238360825200640_n

-Եթե իմանաք, որ Ձեր կյանքի վերջին օրն եք ապրում…

-Կյանքն այդ օրով չի վերջանում, այն նախապատրաստում է Տիրոջ հետ հանդիպման, դրա համար պետք է հասցնել ապաշխարհել:

59453639_2357221761195322_4343149476077109248_n

– Այս պահին կուզենայիք…

-Շարունակել հետաքրքիր հարցազրույցը Ձեզ հետ:

 – Եվ վերջում…

-Վերջ չկա, այն  հարաբերական է:

59611477_354403422088677_1223611546697990144_n

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ