19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լավանդայի Արայիկը էլի փոշմանել է. Հրապարակ

Արայիկ Հայրապետյանը` Լավանդայի Արայիկը, ով դեռ մայիսին ՕԵԿ անդամ էր, ամռանն էլ դիմում էր գրել կուսակցությանը վերաանդամագրվելու համար, “Հրապարակի” տեղեկություններով, հետագայում հրաժարվել է իր մտադրությունից:

Իսկ ՕԵԿ վերակազմավորումն ավարտվել է հուլիսին, ինչի մասին նախօրեին հայտնել էր ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը: Թեպետ Հայրապետյանը երեկ չի ցանկացել որեւէ մեկնաբանություն տալ` նշելով, որ առաջիկայում հայտարարություն կանի այդ մասին:

Թերթի հիշեցմամբ` ՕԵԿ-ին անդամագրված որոշ գործարարներ ու պաշտոնյաներ համարում են, որ իրենց “քցել են”` նրանց մի մասը չդարձավ Աժ անդամ, մյուսները պաշտոն չստացան, թեեւ Արթուր Բաղդասարյանը բոլորին խոստումներ էր տվել, եւ նրանք բավականին ծախսեր էին արել հօգուտ ՕԵԿ-ի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ