28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Պաշտպանության փոխնախարարի հյուրերն էին չեխերը

image_417

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային եւ ռազմական կցորդ, գնդապետ Սեբաստիան Լեմաշին` ռազմական կցորդի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Դավիթ Տոնոյանը շնորհավորել է գնդապետ Լեմաշին եւ հույս հայտնել, որ նրա նշանակումից հետո հայ-չեխական պաշտպանական համագործակցությունը մոտ ապագայում նոր թափ կստանա:

Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը իր հերթին նշել է, որ Հայաստանի հետ համագործակցությունը շատ է կարեւորվում Չեխիայի պաշտպանության նախարարության կողմից, եւ հաշվի առնելով երկու երկրների միջեւ կնքված պաշտպանական համագործակցության մասին համաձայնագիրը, չեխական կողմը պատրաստ է էլ ավելի զարգացնել համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ