28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Տաքսու վարորդները բոյկոտել են. Կորյուն-Աբովյան խաչմերուկը փակ է

Այս պահին տաքսու վարորդները բողոքի ցույց են իրականացնում Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկում: Նրանք պահանջում են հանել կայանումն արգելող նշանը և իրենց տրամադրել անվճար կայանտեղիներ:

«Դիմել ենք քաղաքապետարան, ասել են խնդիր չկա, թող «գային» գա էս «զնակը» հանի, կարանք ձեզ տեղ հատկացնենք: Քաղաքապետարանը իրավասու չէ նշանը հանել, դրա համար պետք է «գային» գա, բայց «գային» չի գալիս, որովհետև փող աշխատելու աղբյուր ա դառել ստեղ,: Ում ինչ պետք ա լինում, գալիս ասում են՝ տղա ջան, արի մի հատ ակտ գրեմ: Էդ օրվա պլանը չեն հանում հիշում են, որ Շրջանային տեղ կա, կարան գան ըտեղ ակտ գրեն: Ախր չորս կողմը ստեղ տվել են կանգնելու տեղ, բացի էս կողմից», – ասաց վարորդներից մեկը:

Վարորդները նաև պահանջում են չեղյալ համարել վարչական իրավախախտումների արձանագրումը:

Նշենք, որ այս պահին խաչմերուկում երթևեությունը ժամանակավոր դադարեցված է:

Ոստիկանները վարորդներին փոխանցեցին, որ իրենց պահանջները կբավարարվեն, մինչդեռ վարորդները շարունակում են փակ պահել Կորյուն փողոցը՝ պահանջելով ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ հանդիպում:

 
 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ