20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայտարարագրածս ունեցվածքը չի ձևավորվել աշխատանքային գործունեության ընթացքում. Արգիշտի Քյարամյան

Այն լուրը, որ հանդիպել եմ վարչապետի հետ, չգիտեմ, թե որտեղից է և ինչ աղբյուր ունի, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը, ում ունեցվածքի հայտարարագիրը վերջին շրջանում մեծ աղմուկ էր բարձրացրել։

«Նախ կուզեի նշել, որ հարգելի լրագրողը պարոն վարչապետին հարցեր տվեց իմ պարզաբանման համատեքստից դուրս, որովհետև նախորդ ճեպազրույցի ընթացքում ես միանշանակ հստակ շեշտել եմ, որ ցանկացած պաշտոնյա՝ այդ թվում նաև ես, հաշվետու եմ։ Հանրության առաջ հաշվետու լինելու հանգամանքը հավաստվում է նաև նրանով, որ ճեպազրույցից մեկ օր հետո ՊՎԾ ֆեյսբուքյան պաշտոնական էջում ես պարզաբանում ներկայացրեցի և այդ պարզաբանմամբ որոշակի առումով ֆիքսվեց հայտարարագրածս գումարների ծագումնաբանությունը», – ասաց նա։

Արգիշտի Քյարամյանը պարզաբանեց, որ ինքը դատախազությունում ծառայության է անցել 2016 թվականի հունիսին, արդեն 2017 թվականին ներկայացրել հայտարարգիր, որում ներառել է քննարկման առարկա դարձած իր ողջ ունեցվածքը՝ այդ թվում՝ շարժական և անշարժ գույք և դրամական միջոցներ։

«Հետագայում տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել այլ մարմիններում և հետագայում ներկայացված հայտարարագրերում որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել, այսինքն՝ ամենասկզբից ես հայտարարագրել եմ ողջ ունեցվածքն ու գույքը», – ասաց պաշտոնյան։

 

Հարցին, թե ՀՀ վարչապետը սխալվե՞լ է, երբ ասել է, որ Քյարամյանը հաշվետու չի եղել, պաշտոնյան պատասխանեց՝ վարչապետի սխալ կամ ճիշտ լինելու հանագամանքն ինքը չի որոշում։

«Իմ կարծիքով, յուարքանչյուր պաշտոնատար անձ հաշվետու է հասարակության առաջ, և այդ հաշվետվողականությունն առավելապես պետք է դրսևորվի՝ հայտարարագիր ներկայացնելով։ Պաշտոնատար անձը պարտավոր է օգտվել այդ ինստիտուտից», – ասաց ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը։

Լրագրողների ճշտող հարցին՝ փորձել է արդյոք գործադիրի ղեկավարն իրենից ճշտել գումարների ծագումնաբանությունը, Արգիշտի Քյարամյանը պատասխանեց, որ իր և վարչապետի միջև եղած խոսակցությունը հրապարակման ենթակա չէ։

«Վստահաբար կարելի է ֆիքսել, որ հայտարարագրածս ունեցվածքը չի ձևավորվել աշխատանքային գործունեության ընթացքում», – նշեց նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քյարամյանը պարզաբանում էր տարածել՝ հայտարարելով, որ իր դրամական միջոցների զգալի մասը նվիրել է Եվրոպայում բնակվող քեռին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ