23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ստիպված էի պարոն քաղաքապետին և ներկաներին ևս մեկ անգամ հիշեցնել, որ մենք չենք առաջնորդվում բարի թագավորների սկզբունքով. Անի Սամսոնյան

ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցությունը ներկայացրել էր «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ: 2018 թվականի փետրվարին ավագանու նիստում տեղի ունեցած հայտնի կոյուղաջրի պատմությունից հետո նախորդ իշխանությունների կողմից օրենքով կատարվեց երկու փոփոխություն:

Առաջինը վերաբերում էր քաղաքապետի կողմից ավագանու նիստերին մասնակցելու իրավունք ունեցող անձանց շրջանակի սահմանափակմանը, երկրորդը՝ լրատվամիջոցների տեղաշարժի սահմանափակմանը, երբ նրանց արգելվեց մասնակցել ավագանու նիստերին անմիջապես դահլիճում:

Մեր ներկայացրած նախագծով առաջարկում էինք հանել ավագանու նիստերին մասնակցերի սահմանափակումը և թույլ տալ լրատվամիջոցներին մասնակցել ավագանու դռնբաց նիստերին:

Ինչպես նաև առաջարկում էինք հանել Երևանի քաղաքապետարանում ԶԼՄ-երի հավատարմագրման կարգը, որովհետև այն հակասում էր «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքին, որի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «լրատվական գործունեություն իրականացնողը իր լրագրողին հավատարմագրելու համար իրավունք ունի դիմել պետական մարմիններ»:

Այսինքն՝ օրենքում խոսք չկա ՏԻՄ-ի մասին և Երևանի քաղաքապետարանին՝ որպես ՏԻՄ, չի կարող տրվել լրատվամիջոցներին հավատրամագրելու լիազորություն: Ապրիլի 26-ին տեղի է ունեցել կառավարության կոմիտեի նիստ և առաջին երկու առաջարկները մերժվել են:

Ավագանու նիստերը բոլորի համար բաց դարձնելու հակափաստարկը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից շատ տեխնիկական էր՝ դահլիճը փոքր է:

Լրատվամիջոցների դռնբաց մասնակցությունը ևս մերժվեց իրավականորեն ամրագրել. քանի որ ըստ քաղաքապետի դե ֆակտո նրանք մասնակցում են:

Նա նշեց, որ շուտով Երևանի ավագանու նիստերի դահլիճում լինելու են ձևափոխություններ և առանձնացվելու է հատուկ տեղ լրատվամիջոցների համար, որը կապահովի տեսանելիություն նաև դեպի դահլիճ (ԱԺ-ի պես):

Ստիպված էի պարոն քաղաքապետին և ներկաներին ևս մեկ անգամ հիշեցնել, որ մենք չենք առաջնորդվում բարի թագավորների սկզբունքով և դե յուրե ամրագրումը ունի ինստիտուցիոնալ նշանակություն: Երրորդ առաջարկն ընդունելի էր և համաձայնեցին, որ լրատվամիջոցները կարող են լուսաբանել Երևանի քաղաքապետարանի աշխատանքները առանց հավատարմագրման և միայն անձը ու լրատվամիջոցը հաստատող փաստաթղթով: Նիստերը բոլոր մասնակիցների համար բաց դարձնելու առաջարկը մեծապես կնպաստեր տեղական ժողովրդավարության բարձրացմանը:

Ավագանու աշխատանքները պետք է հասանելի լինեն համայնքի բոլոր բնակիչներին և այն անձանց, ովքեր հետաքրքրված են համայնքի խնդիրներով: Բայց Երևանի քաղաքապետի դիրքորոշումը ցավոք տեղավորվում է միայն տեխնիկական խնդիրների լուծման անհնարինության շրջանակներում, ինչը, ըստ ինձ, բարեփոխումները արգելակող մտածողություն է և մոտեցում: Նիստերի դահլիճին կից հատուկ տեղ առանձնացնելու վերաբերյալ կցանկանայի լսել լրատվամիջոցների կարծիքը:

Անի Սամսոնյան 

ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ